USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Facebook–ի օգտագործողները «Ժամանակագրության» մեջ կկարողանան հայտնել ապագա երեխայի մասին

14.08.2012, 15:10
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել օգտագործողներին իրենց ընկերներին «Ժամանակագրության» (Timeline) միջոցով հայտնել հատուկ իրադարձության` ընտանիքում ապագա երեխայի ծնվելու մասին, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով Facebook–ի կորպորատիվ բլոգին։
Facebook–ի օգտագործողները «Ժամանակագրության» մեջ կկարողանան հայտնել ապագա երեխայի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել օգտագործողներին իրենց ընկերներին «Ժամանակագրության» (Timeline) միջոցով հայտնել հատուկ իրադարձության` ընտանիքում ապագա երեխայի ծնվելու մասին, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով Facebook–ի կորպորատիվ բլոգին։

Գործառույթին միանալու համար օգտագործողը պետք է բացի «Իրադարձություն կյանքից» (Life events) ներդիրը, որը տեղադրված է սեփական պրոֆիլի «Կարգավիճակ», «Լուսանկար» և «Վայրեր» կոճակների կողքին։ Ընտրելով «Ընտանիք և հարաբերություններ» բաժինը` օգտագործողը կարող է ավելացնել «Երեխայի եմ սպասում» (Expecting a baby) իրադարձությունը և հրապարակմանն ավելացնել երեխայի ծննդյան ամսաթիվը և սեռը։

Օգտագործողի ընկերներն իրադարձության մասին հրապարակումը կտեսնեն լուրերի իրենց հոսքում։ Բացի այդ, երեխայի ենթադրվող ծննդյան օրն օգտագործողի ընկերները համապատասխան հիշեցում կտեսնեն Facebook–ի աջ հատվածում` ծննդյան օրերի և այլ կարևոր ամսաթվերի հիշեցումների շարքում։

Նոր գործառույթը կփոխարինի Facebook–ում ավելի վաղ գոյություն ունեցած հնարավորությունն ապագա երեխայի մասին` ավելացնելով այն հարազատների ցուցակում։ Այս հնարավորությունը ստեղծվել է դեռ Facebook–ի` Timeline–ի նոր տեսակի պրոֆիլների գործարկումից ավելի վաղ։

Օգտագործողի ընտանեկան կարգավիճակը և սեռը չեն ազդի երեխայի սպասելու մասին իրենց ընկերներին հայտնելու հնարավորության վրա, նշում է Facebook–ը։ Հրապարակմանը կարելի է ավելացնել երկրորդ ծնողի վերաբերյալ տեղեկություն, վայր, լուսանկարի մեկնաբանություն, ինչպես նաև փոխել գաղտնիության կարգավորումները։

Նոր գործառույթը գովազդատուների համար թարգեթինգի նոր հնարավորություններ կստեղծի, օրինակ, նշում է TechCrunch–ը։ Սոցցանցն արդեն մոտ կես արի առաջ իր գովազդատուներին առաջարկել է գովազդը ցուցադրել միայն ապագա ծնողներին, սակայն թարգեթինգի հիմք են այս դեպքում ծառայում էջի բաժանորդագրումները։

Facebook–ն ընդհանուր առմամբ կյանքի մոտ 40 իրադարձություններ է առաջարկում, որոնց թվում են` «ուսում արտերկրում», «նոր ավտոմեքենա», «հարաբերությունների ավարտ», «քաշի նվազում», «առաջին համբույր»… Բացի այդ, օգտագործողը կարող է ստեղծել անձնականացված իրադարձություն` օգտագործելով առաջարկած նմուշը։

Facebook սոցցանցի ամսական լսարանը, վերջին տվյալներով, կազմում է 955 միլիոն։ Ոչ պաշտոնական տեղեկությամբ, Facebook–ը կարող է օգտագործողների բոլոր անձնական պրոֆիլների անցումը «Ժամանակագրություն» ձևաչափին կարող է ավարտվել արդեն այս տարվա աշնանը։ -0-