Facebook–ի հիմնադիրը քաղաքական շարժում կստեղծի, որին կմասնակցեն ինտերնետ–ընկերությունների ղեկավարները. թերթ
27.03.2013,
20:59
Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծրագրում է քաղաքական շարժում ստեղծել որոշ ինտերնետ–ընկերությունների և քաղաքական փորձագետների մասնակցությամբ, չորեքշաբթի հայտնում է Wall Street Journal–ը` հղում անելով աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծրագրում է քաղաքական շարժում ստեղծել որոշ ինտերնետ–ընկերությունների և քաղաքական փորձագետների մասնակցությամբ, չորեքշաբթի հայտնում է Wall Street Journal–ը` հղում անելով աղբյուրներին։
Ինչպես ակնկալվում է, առայժմ անվանում չունեցող քաղաքական խումբը կֆինանսավորի գիտական հետազոտությունները և կզբաղվի տարբեր բնագավառների օրենսդրական բարեփոխումների առաջխաղացմամբ` ներգաղթումից մինչև կրթություն։ Պարբերականի տվյալներով, որը վկայաբերում է Ցուկերբերգի շրջապատի մարդկանց, այդ նպատակների համար շարժումը ցանկանում է հավաքել 50 միլիոն դոլար։ Ցուկերբերգն աշխատում է դրա ստեղծման վրա իր մտերիմ ընկեր Ջո Գրինի (Joe Green) հետ, ով Հարվարդի համալսարանում նրա հարևանն էր։ -0-