Facebook–ը շնորհավորանքներ ուղարկելու գործառույթ է գործարկել
27.12.2012,
14:59
Աշխարհի ամենամեծ սոցաիալական ցանցը` Facebook–ը, օգտատերերին առաջարկում է նախօրոք շնորհավորանքներ գրել սոցիալական ցանցի ընկերներին, որոնք ավտոմատ կերպով նրանց կուղարկվեն ամանորյա գիշերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենամեծ սոցաիալական ցանցը` Facebook–ը, օգտատերերին առաջարկում է նախօրոք շնորհավորանքներ գրել սոցիալական ցանցի ընկերներին, որոնք ավտոմատ կերպով նրանց կուղարկվեն ամանորյա գիշերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երջանիկ Նոր տարի մաղթեք ընկերներին անձնական հաղորդագրության միջոցով, որը նրանց Facebook–ի արկղ կուղարկվի դեկտեմբերի 31–ի գիշերը»,– գրում են սոցիալական ցանցի մշակողները։
Գործառույթը գործարկվել է Facebook–ի հատուկ բաժնի շրջանակներում` Facebook Stories անվան տակ։ Օգոստոսին բացված այդ բաժինն ի սկզբանե նախատեսված է եղել օգտատերերի անսովոր պատմությունների համար, որտեղ սոցիալական ցանցն այս կամ այն դերն է խաղացել։ Սակայն վերջին ամիսներին Facebook Stories ծառայությունը սոցիալական ցանցի մի շարք ինտերակտիվ գործողությունների հարթակ է դարձել, ներառյալ «Հիշեք ձեր տարին» (Year in Review)։
Նոր գործառույթը, որը հասանելի է Facebook Stories բաժնում, թույլ կտա նախօրոք սոցիալական ցանցի ընկերների խմբերին կամ բոլոր ընկերներին անձնական հաղորդագրություններ ուղարկել։ Դրա համար անհրաժեշտ է ընկերների ցուցակից ընտրել նրան, ում ուղղված է լինելու շնորհավորանքը, տեքստ գրել կամ անփոփոխ թողնել Facebook–ի առաջարկած տարբերակը, ցանկության դեպքում լուսանկար կամ նկար ավելացնել և ուղարկել ուղերձը։
Թեպետ հաղորդագրությունը հնարավոր է ուղարկել նույնիսկ այսօր, ստացողները շնորհավորանքը կտեսնեն միայն հունվարի 1–ի կեսգիշերին։ Ուղարկելիս հաշվարկվում է այն ժամային գոտին, որտեղ գտնվում է օգտատերը։
Բացի շնորհավորական հաղորդագրություններ ուղարկելուց, ԱՄՆ–ում Facebook–ի որոշ օգտատերեր կարող են սոցիալական ցանցի ընկերներին իրական նվերներ ուղարկել` սեպտեմբերին գործարկված Facebook Gifts ծառայության օգնությամբ։ Ամերիկյան օգտատերերը կարող են նվերներ ուղարկել` փափուկ խաղալիք, ծաղիկ, նվեր–քարտ և այլն` անմիջապես ընկերոջ Facebook–ի էջից։ Սոցիալական ցանցը նախատեսում է աստիճանաբար ծառայությունը գործարկել նաև աշխարհի մյուս երկրներում։ –0–