Facebook–ը նորությունների ժապավենում փորձարկում է տեսանյութերի ավտոմատ միացման գործառույթը
13.09.2013,
12:20
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանը փորձարկում է նորությունների ժապավենում օգտատերերի տեսանյութերի վերարտադրման ավտոմատ միացման գործառույթը, գրում է Digit.ru–ն` հղում անելով Facebook–ի պաշտոնական բլոգին։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանը փորձարկում է նորությունների ժապավենում օգտատերերի տեսանյութերի վերարտադրման ավտոմատ միացման գործառույթը, գրում է Digit.ru–ն` հղում անելով Facebook–ի պաշտոնական բլոգին։
Շուկայում խոսակցություններ կան, որ Facebook–ը մտադիր է կայքում տեսագովազդ գործարկել։ Այդ ֆոնին Nasdaq բորսայում սոցիալական ցանցի բաժնետոմսերը բարձրացել են արդեն ավելի քան 45 դոլարով։ Թեստավորման փուլում գտնվող գործառույթը, որն արդեն գործում է Instagram–ում, կարող է վկայել, որ տեխնոլոգիան հեռանկարային է համարվել և ընկերությունում պատրաստվում են դրա մեկնարկին։
«Այսօր մենք սկսել ենք փորձարկել Facebook–ում տեսանյութ դիտելու ավելի պարզ տարբերակը։ Այժմ, երբ դուք նորությունների ժապավենում հոլովակ եք տեսնում, այն ավտոմատ կերպով սկսում է վերարտադրվել։ Ի սկզբանե այն անձայն է վերարտադրվում, սակայն այն ամբողջ էկրանով դիտելու դեպքում ձայնը միանում է։ Եթե չեք ցանկանում դիտել հոլովակը, շրջեք այն»,– ասում են Facebook–ից։ Բացի այդ, օգտատերը կկարողանա կարգավորումներում անջատել ավտոմատ միացումը։
Փորձարկման փուլում այս գործառույթը հասանելի կլինի միայն անհատ օգտատերերին, երաժիշտներին և հանրահայտ անձանց։ Ավտոմատ միացումը այն կոնտենտի համար, որը բեռնել է օգտատերը, ոչ թե մեկ այլ ռեսուրսին կատարած հղման տեսքով։
Ըստ Ռոյթերսի, ավտոմատ միացմամբ հոլովակները կհայտնվեն Facebook–ի բջջային հավելվածներում` iOS և Android համակարգերի համար։ Ըստ Facebook–ի ներկայացուցչի, այսօրվա դրությամբ թեստերը մարտկոցի աշխատանքի ժամկետի վրա ազդելու էական փոփոխություն չեն հայտնաբերել։ –0–