USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Facebook–ը հնարավոր է հինգշաբթի նորությունների ընթերցման համար ծառայություն ներկայացնի

17.06.2013, 14:52
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրագրողներին հունիսի 20–ին միջոցառման է հրավիրել, որի ընթացքում հնարավոր է լրատվական ռեսուրսների ժապավենի հայտնաբերման և ընթերցման համար ծառայություն ներկայացնի, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով TechCrunch–ին։

Facebook–ը հնարավոր է հինգշաբթի նորությունների ընթերցման համար ծառայություն ներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրագրողներին հունիսի 20–ին միջոցառման է հրավիրել, որի ընթացքում հնարավոր է լրատվական ռեսուրսների ժապավենի հայտնաբերման և ընթերցման համար ծառայություն ներկայացնի, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով TechCrunch–ին։

«Ոչ մեծ թիմն աշխատել է մեծ գաղափարի շուրջ։ Միացեք մեզ սուրճ խմելիս և իմացեք նոր պրոդուկտի մասին»,– ասվում է հրավերի մեջ, որն ուղարկելու համար Facebook–ն օգտագործել է ոչ թե էլեկտրոնային, այլ սովորական փոստը։ Հատկանշական է, որ հրավերի ձևավորման համար օգտագործվել է սուրճի բաժակի «հետքի» տեսքով նկարը։

Մենլո Պարկում գտնվող Facebook–ի կենտրոնակայանում հինգշաբթի կայանալիք միջոցառման ժամանակ սոցիալական ցանցը հնարավոր է ցուցադրի կամ «թրենդային հոդվածների» (trending articles) գործողությունը կամ ամբողջական ֆունկցիոնալ RSS- ծառայությունը, նշում է TechCrunch–ը։ Ծառայության ճանաչվածությանը կարող է նպաստել նախորդ շաբաթ Facebook–ում գործարկված հեշտթեգերի ֆունկցիոնալը։ –0–