USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Facebook-ը սկսել է ԱՄՆ–ում թեստավորել «ցանկանում եմ» և «ստանալ» կոճակները

09.10.2012, 11:48
Facebook համաշխարհային խոշորագույն  սոցիալական ցանցն ԱՄՆ–ում սկսել է թեստավորել «ցանկանում եմ» (Want) և «ստանալ» (Collect) կոճակները, որոնք տարբեր ապրանքնանիշները կկարողանան տեղադրել իրենց պրոդուկտների վրա, հայտնել է Cnet պարբերականը` հղում անելով սոցցանցի ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Facebook-ը սկսել է ԱՄՆ–ում թեստավորել «ցանկանում եմ» և «ստանալ» կոճակները
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Facebook համաշխարհային խոշորագույն  սոցիալական ցանցն ԱՄՆ–ում սկսել է թեստավորել «ցանկանում եմ» (Want) և «ստանալ» (Collect) կոճակները, որոնք տարբեր ապրանքնանիշները կկարողանան տեղադրել իրենց պրոդուկտների վրա, հայտնել է Cnet պարբերականը` հղում անելով սոցցանցի ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Facebook–ի կողմից «ցանկանում եմ» կոճակի մշակումը, որը թույլ է տալիս տեղեկություն հավաքել այն մասին, թե ինչ ապրանքներ է ցանկանում ձեռք բերել օգտագործողը, շուկայում պտտվում էին դեռ 2011 թվականից։ Այս տարվա հուլիսին անկախ ծրագրավորողը Facebook–ներդիրների ստեղծման գործիքների թվում հայտնաբերել է այն կոդը, որը թույլ է տալիս տեղադրել Want կոճակը, սակայն շուտով սոցցանցն այն հանել է։

Facebook–ի ներկայացուցիչները Cnet–ին հայտնել են, որ ընկերությունն այսօրվանից իսկապես սկսել է թեստավորել Want և Collect կոճակները, ինչպես նաև Collections («Հավաքածու») ֆունկցիան` ԱՄՆ–ի ընտրված ապրանքանիշներով։ Գործընկերների թվում են Pottery Barn, Wayfair, Victoria's Secret, Michael Kors, Neiman Marcus, Smith Optics և Fab.com ռիթեյլերները։

«Բիզնես ընկերությունները հաճախ են օգտագործում Facebook-ի էջերը` լուսանկարների ալբոմների միջոցով իրենց ապրանքի վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու համար։ Այսօրվանից մենք սկսում ենք ոչ մեծ թեստ, որի շրջանակներում ապրանքանիշները կկարողանան իրենց ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել Collections գործառույթի միջոցով»,– Cnet–ին է հայտնել Facebook–ի ներկայացուցիչը։

«Հավաքածուն» իրենից ներկայացնում է այն պրոդուկտների լուսանկարները, որոնք հրապարակվում են ընկերության կողմից բրենդի էջում և հայտնվում են այդ էջին բաժանորդագրված օգտագործողի լուրերի ժապավենում։ Յուրաքանչյուր լուսանկար կունենա «ցանկանում եմ» (Want) և «ստանալ» (Collect) կոճակներ` ավանդական «հավանել» (Like) կամ «մեկնաբանել» (Comment)  ու «կիսվել» (Share) կոճակներին զուգընթաց։

Եթե օգտագործողը սեղմի Want կոճակը, ապա պրոդուկտը կհայտնվի իր հավանությանն արժանացած ապրանքների ցուցակում (Wishlist)։ Տվյալ գործառույթը կարող է օգտակար լինել տոնի առիթով ցանկալի նվերների ցուցակի կազմման կամ կոմերցիոն տեսանկյունից` սպառողական ճաշակի և գովազդի թարգեթինգի նպատակով։ Այս կամ այն ապրանքը «ցանկանալու» վերաբերյալ տեղեկությունը կտեսնեն ինչպես օգտագործողի ընկերները, այնպես էլ սոցցանցում նրա ընկերների ընկերները։

Այն դեպքում, երբ օգտագործողը սեղմի Collect կամ Like կոճակը «հավաքածուի» պրոդուկտի լուսանկարի վրա, ապա այդ տեղեկությունը կերևա նրա Ժամանակագրության «պրոդուկտներ» հատվածում և հասանելի կլինի նրա ընկերների համար։ Բացի այդ, գործառույթը թույլ է տալիս վերահասցեավորել օգտագործողին ռիթեյլերի վեբ–կայքում գնումը ձևակերպելու համար։ Միաժամանակ, գրում է AllFacebook–ը, նոր կոճակներն առայժմ հասանելի չեն լինի անմիջապես կողմնակի կայքերում տեղադրելու համար։

Թեև գնումը ձևակերպելու գործընթացը կատարվում է ոչ Facebook–ում, նման գործառույթների գործարկումը նշանակում է Facebook–ի հետագա ձգտում էլեկտրոնային առևտրի զարգացման և եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ, գրում է Ռոյթերսը։ Նախորդ ամսում Facebook–ն ամերիկյան ռիթեյլերների գործընկերությամբ նույն նպատակով ԱՄՆ–ում գործարկել է ընկերներին իրական նվերներ ուղարկելու Gifts ծառայությունը։ -0-