USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ YOUTUBE-Ի ՕԳՏՎՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՆ ԴԻՏԵԼ

21.12.2011, 14:09
Աշխարհի խոշորագույն YouTube տեսածառայությունը տեղեկացրել է, որ անցնող տարվա ընթացքում YouTube-ի օգտվողներն ավելի քան 1 տրիլիոն տեսանյութ են դիտել, հաղորդում է Cnews.ru-ն:
  

  
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ YOUTUBE-Ի ՕԳՏՎՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՆ ԴԻՏԵԼ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն YouTube տեսածառայությունը տեղեկացրել է, որ անցնող տարվա ընթացքում YouTube-ի օգտվողներն ավելի քան 1 տրիլիոն տեսանյութ են դիտել, հաղորդում է Cnews.ru-ն:

Միջինը մեկ տարվա ընթացքում երկրի յուրաքանչյուր մարդ դիտել է 140 տեսանյութ: YouTube-ի ներկայացուցիչները նաև հրապարակել են 2011թ.-ի ամենադիտված տեսանյութերի ցուցակը:

2011թ.-ին YouTube կայքում ամենադիտված տեսանյութերի տասնյակը հետևյալն է՝ Rebecca Black - Friday (OFFICIAL VIDEO); Ultimate Dog Tease; Jack Sparrow (feat. Michael Bolton); Talking Twin Babies - PART 2 - OFFICIAL VIDEO; Nyan Cat [original]; Look At Me Now - Chris Brown ft. Lil Wayne, Busta Rhymes (Cover by @KarminMusic); The Creep (feat. Nicki Minaj & John Waters); Maria Aragon - Born This Way (Cover) by Lady Gaga; The Force: Volkswagen Commercial; Cat mom hugs baby kitten. -0-