«Յանդեքսը» 80 մլն դոլարով գնել է «Կինոպոիսկ» կայքը
12.12.2013,
12:26
«Յանդեքսը» ներկայացրել է կինոյի մասին պատմող կայքի` «Կինոպոիսկի» գնման գործարքի մանրամասները։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ «Յանդեքսը» վճարել է 80 մլն դոլար, ներառյալ 3 մլն դոլար, որը փոխանցվել է հատուկ հաշվին։ Ավելի վաղ վերլուծաբանները գործարքի գումարը գնահատում էին 20 մլն դոլար, հաղորդում է РБК daily–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքսը» ներկայացրել է կինոյի մասին պատմող կայքի` «Կինոպոիսկի» գնման գործարքի մանրամասները։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ «Յանդեքսը» վճարել է 80 մլն դոլար, ներառյալ 3 մլն դոլար, որը փոխանցվել է հատուկ հաշվին։ Ավելի վաղ վերլուծաբանները գործարքի գումարը գնահատում էին 20 մլն դոլար, հաղորդում է РБК daily–ն։
«Յանդեքսը» ակնկալում է, որ այս գործարքը գովազդի տեղադրման նոր հնարավորություններ կտա ընկերությանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կայքում։
Այդ նախաձեռնության մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին։ Միաժամանակ վերլուծաբանները գործարքի գումարը գնահատում էին 20 մլն դոլար։ Գործարքի նախաձեռնողներից մեկը` «Յանդեքսի» մեդիածառայությունների ուղղության ղեկավար Դմիտրի Ստեպանովն ասում է, որ ի սկզբանե ընկերությունը նախատեսում էր սեփական կինոծառայությունը բացել, սակայն, երբ «Կինոպոիսկը» սկսեց գնորդ փնտրել, որոշեցին գնել այն։ Դմիտրի Ստեպանովը «Յանդեքս» է եկել այս տարվա ամռանը «Афиши-Рамблер»–ից, որտեղ զբաղեցնում էր «Афиша-Rambler» միավորված ընկերության պրոդուկտների տնօրենի պաշտոնը։ ««Յանդեքսում» նոր ուղղություն ստեղծվեց` վիդեոծառայությունների ուղղությունը։ Նախագծերի այդ խումբն իմ տնօրինության տակ անցավ և ես «Կինոպոիսկի» հետ գործարքի նախաձեռնողներից մեկն եմ»,– РБК daily –ին է պատմել Ստեպանովը։
Ծառայությունների ընդլայնված ցանկը «Յանդեքսը» դարձնում է մի հոլդինգ, որը ոչ միայն գտնում է հարցերի պատասխանները, այլ նաև` դրանց լուծումը։ Ըստ նրա, հաջորդ քայլը կդառնա «Կինոպոիսկի» ինտեգրումը «Яндекс.Афиша»–ին և «Яндекс.Телепрограмма»–ին, քանի որ ընկերությունը շահագրգռված է, որ կինոյի մասին պատմող ամենամեծ կայքը մնա համացանցի առաջատարի դիրքում։ –0–