USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հակերները Ցանցում տեղադրել են Yahoo-ի կես միլիոն օգտատերերի գաղտնաբառերը

12.07.2012, 18:05
D33Ds հակերական խումբը Ցանցում հրապարակել է Yahoo ծառայություններից մեկի 453 հազար օգտատերերի լոգիններով և գաղտնաբառերով տվյալների բազան։ Փորձագետները ենթադրում են, որ կոտրվել է Yahoo Voice ծառայությունը, սակայն այն դեռ չի հաստատվում, հաղորդում է  Cnews.ru-ն։
Հակերները Ցանցում տեղադրել են Yahoo-ի կես միլիոն օգտատերերի գաղտնաբառերը
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. D33Ds հակերական խումբը Ցանցում հրապարակել է Yahoo ծառայություններից մեկի 453 հազար օգտատերերի լոգիններով և գաղտնաբառերով տվյալների բազան։ Փորձագետները ենթադրում են, որ կոտրվել է Yahoo Voice ծառայությունը, սակայն այն դեռ չի հաստատվում, հաղորդում է  Cnews.ru-ն։ 

Հակերների խումբը Ցանցում բաց հասանելիությամբ հրապարակել է Yahoo ընկերության ծառայություններից մեկի ավելի քան  453 հազար օգտատերերի անձնական տվյալները, որոնք ըստ հակերների՝ պահվել են բաց տեսքով, առանց ծածկագրի։ 

Սպառողական տվյալների բազան հրապարակային վեբ կայքում հրապարակել էր D33Ds Company անվանումով հակերական կոլեկտիվը։ 

«Մենք հուսով ենք, որ տվյալ ենթադոմենում անվտանգության կառավարման պատասխանատուները որպես աչալրջության ազդանշան կընդունեն այն, այլ ոչ թե ուղիղ սպառնալիքի։ Մենք բազմաթիվ  թերություններ ենք հայտնաբերել Yahoo –ին պատկանող վեբ ծառայությունների անվտանգությունում, որոնց կիրաոումը կարող էր առավել զգալի վնասներ հասցնել։ Խնդրում ենք, դրանց անուշադրության մի մատնեք»,- ասվում է D33Ds Company հաղորդագրության մեջ, հաղորդում է ArsTechnica պարբերականը։ 

Yahoo ընկերության ներկայացուցիչները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել տվյալ արտահոսքի առումով։ -0-