USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ցուկերբերգը մտադիր չէ միավորել WhatsApp-ը և Messenger-ը

02.09.2016, 14:05
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ միավորել WhatsApp-ը և Messenger-ը:
Ցուկերբերգը մտադիր չէ միավորել WhatsApp-ը և Messenger-ը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ միավորել WhatsApp-ը և Messenger-ը, քանի որ դրանք նախատեսված են տարբեր տեսակի շփումների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ դրանք առանձին աշխատեն», - հայտարարել է նա Նիգերիա այցի ժամանակ: 2014 թ.-ին Facebook-ը գնեց WhatsApp-ը 19 մլրդ դոլարի դիմաց, իսկ վերջերս WhatsApp-ը հայտնեց, որ տեղեկություններ է տրամադրելու Facebook-ի օգտատերերի մասին:

Ցուկերբերգը կարծում է, որ երկու հավելվածներն ունեն տարբեր օգտատերեր:

«Մարդկանց հարմար է օգտագործել WhatsApp-ը` մտերիմ ընկերների հետ անընդհատ շփվելու համար: Իսկ Messenger-ով նրանք կանոնավոր չեն շփվում: Facebook-ում սովորաբար պահվում են այն մարդկանց տվյալները, որոնց հետ հաճախել եք համալսարան: Դուք նրանց հետ շատ մտերիմ չեք, չգիտեք նրանց հեռախոսահամարները, ուստի WhatsApp-ով նրանց հետ չեք շփվում: Բայց նրանց ծննդյան օրերին ցանկանում եք շնորհավորել նրանց և հարցնել, թե ինչպես են: Դրա համար օգտագործվում է Messenger-ը» - մեջբերում է Ցուկերբերգի խոսքերը News24 հարավաֆրիկյան գործակալությունը:

Երկու հավելվածներն էլ ունեն միլիարդից ավելի օգտատերեր: Նիգերիան Աֆրիկայում Ցուկերբերգի ամենախոշոր շուկան է` 18 միլիոն օգտատերերով:

«Այստեղ ինձ ապշեցրել է ձեռնարկատիրական էներգիան: Հենց այստեղ է կերտվելու ապագան, - հայտարարել է նա, - հենց որ աշխարհը գիտակցի Աֆրիկայից եկող էներգիան, մայրցամաքը կսկսի փոխել աշխարհը: Բայց դրա համար հարկավոր է ակտիվորեն ինտերնետի հասանելիություն տրամադրել»:

«Եթե ցանկանում եք միմյանց կապել մարդկանց, ընկերներին կամ բարեկամներին, կամ սեփական բիզնեսը սկսել, պետք է ինտերնետ ունենալ, որը ենթակառուցվածքի հիմնարար մասն է», - ընդգծել է Ցուկերբերգը:

«Այժմ 60 միլիոն ձեռնարկատերեր Facebook-ում էջեր ունեն: Մենք մարդկանց տրամադրում են գործիք, որը նախկինում կարող էին ունենալ միայն խոշոր ընկերությունները», - ավելացրել է նա: -0-