USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պավել Դուրովը նախատեսում էր գալ ՀՀ՝ մասնակցելու WCIT-ին, բայց ծրագրերը փոխվել են, երբ նրան ձերբակալել են. TIME

22.10.2024, 14:34
Telegram-ի հիմնադիրը պետք է մասնակցեր Երևանում հոկտեմբերի 4-7ը WCIT 2024 համաժողովին
Պավել Դուրովը նախատեսում էր գալ ՀՀ՝ մասնակցելու WCIT-ին, բայց ծրագրերը փոխվել են, երբ նրան ձերբակալել են. TIME

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պետք է մասնակցություն ունենար Երևանում հոկտեմբերի 4-7ը WCIT 2024 համաժողովին, բայց ծրագրերը փոխվել են, երբ նրան ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությունը։ Այս մասին գրում է TIME-ը։

Դուրովին ձերբակալել էին Փարիզի օդանավակայանում։ Նա իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել: Դուրովը, ըստ մեղադրանքների, ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ։

WCIT 2024-ն անցկացվել էր Երևանում՝ հոկտեմբերի 4-7-ը։ Միջոցառման մասնակիցների շարքում էր Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը, ով փոխանցեց գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը։

«Ողջույն բոլորին։ Ափսոսում եմ, որ այս անգամ չկարողացա Երևան գալ, բայց հուսով եմ՝ ապագայում կկարողանամ։ Շատ ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական բանականության մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները»,-նշել էր Մասկը։