Հայերեն լեզվով հեշթեգեր են գործարկվել Twitter–ում
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայերեն լեզվով հեշթեգեր են գործարկվել Twitter սոցիալական ցանցում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա` մինչ այդ սոցցանցում չկար հայերեն լեզվով հեշթեգ դնելու հնարավորություն, ինչի պատճառով առավելապես օգտագործվում էր անգլերեն zpsr։
«Մինչև վերջին ժամանակները հայերենն այնքան էլ տարածված չէր Twitter–ում, սակայն հիմա, թեև չկա պաշտոնական վիճակագրություն, բայց ավելի մեծ թվով օգտագործողներ իրենց գրառումները գրում են հայերեն լեզվով»,– ասաց Մարտիրոսյանը։
Հայաստանում փետրվարի 7–ին երրորդ անգամ անընդմեջ նշել են ինտերնետում հայերեն տառերն օգտագործելու օրը։
Առաջին անգամ լատինատառի և կիրիլիկի փոխարեն հայկական այբուբենի օգտագործման ակցիան անցկացվել է 2012 թվականի փետրվարի 7–ին, և բազմաթիվ օգտագործողներ արձագանքել են դրան։ Այդ ժամանակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելի շատ օգտագործողներ են անցնում հայերեն այբուբենի, և նրանց թիվը կանոնավոր կերպով աճում է»։
Հայերեն այբուբենին անցնելը թույլ է տվել նաև աննախադեպ հաջողություններ գրանցել նաև տեխնոլոգիական շուկայում, մասնավորապես, ստեղնաշարի հայատառ տարբերակը և հայալեզու հավելվածներ են հայտնվել ոչ միայն համակարգիչներում և սմարթֆոններում, այլ նաև Android օպերացիոն համակարգում, Windows–ում, ինչպես նաև Apple սարքերում։
Facebook սոցիալական ցանցի սեփական էջերում հնարավորության դեպքում հայատառ գրելու կոչով առաջին հանդես եկածներից մեկը 2011 թվականին այն ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էր։
Հայաստանում լատիներեն տառեր սկսել են օգտագործել 20–րդ դարի 90–ականների կեսերից, երբ հանրապետությունում հայտնվեցին առաջին բջջային հեռախոսները, որոնց վրա հայկական ստեղնաշար չկար։
Մինչդեռ, փորձագետների խոսքով, հայերեն լեզվով գրառումների համար այլ այբուբենների կիրառումը հաճախ հանգեցնում է ծիծաղելի դեպքերի։ Մասնավորապես, լատիներեն տառերով «сех» բառը գրելիս, որը հայերենում նշանակում է «սեխ», ընթերցվում է որպես «sex»։ -0-