USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Օսկարի արարողության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter–ի ամենահայտնի լուսանկարը

03.03.2014, 11:28
«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter սոցցանցի ամենահայտնի լուսանկարը, մեկ ժամվա ընթացքում այն դիտել է գրեթե 2 մլն մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։
Օսկարի արարողության ժամանակ դերասանների արած ինքնանկարը  դարձել է Twitter–ի ամենահայտնի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանների արած ինքնանկարը դարձել է Twitter սոցցանցի ամենահայտնի լուսանկարը, մեկ ժամվա ընթացքում այն դիտել է գրեթե 2 մլն մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable տեխնոբլոգին։

Դերասանների ինքնալուսանկարն իր էջում տեղադրել է արարողության հաղորդավար, դերասանուհի Էլեն Դեջեներսը։ Բջջային հեռախոսից արված լուսանկարի մեջ Դեջեներսի հետ միասին լուսանկարվել են Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Մերիլ Սթրիփը, Ջարեդ Լետոն, Բրեդլի Քուպերը, Քևին Սփեյսին և ևս մի քանի դերասաններ։ «Եթե միայն Բրեդլիի (Քուպեր) ձեռքերն ավելի երկար լինեին», – լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Դեջեներսը` ակնարկելով, որ ոչ բոլոր դերասաններն են հայտնվել կադրում։

Հրատարակության տվյալներով` ավելի վաղ սոցցանցում լուսանկարի տարածման ռեկորդը պատկանում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարին` «ևս չորս տարի» գրառումով, որի մեջ ԱՄՆ նախագահը պատկերված է տիկնոջ` Միշելի հետ։ Ըստ հրատարակության տվյալների` այն տարածել է ավելի քան 778 հազար մարդ։

Սա առաջին դեպքը չէ, որ ինքնանկարն արժանանում է համաշխարհային ԶԼՄ–ների ուշադրությանը։ 2013 թ.–ի վերջին թերթերն ու կայքերը տարածել էին Օբամայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Դանիայի կառավարության ղեկավար Հելլե Թորնինգ–Շմիտի լուսանկարը, որը նրանք լուսանկարել էին հեռախոսի միջոցով ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողության ժամանակ։–0–