USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարներից է Ինտերնետի հասանելիության մակարդակով. փորձագետ

24.10.2013, 16:50
Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարներից է Ինտերնետային ծառայությունների հասանելիության և ընտանիքներում համակարգիչների առկայության մակարդակով, լրագրողներին հինգշաբթի տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  
Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարներից է Ինտերնետի հասանելիության մակարդակով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջատարներից է Ինտերնետային ծառայությունների հասանելիության և ընտանիքներում համակարգիչների առկայության մակարդակով, լրագրողներին հինգշաբթի տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։   

«Մենք, միանշանակ, առաջատարների ցանկում ենք, եթե անգամ առաջինը չենք։ Առաջատարների թվում են Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը», – ասել է նա։

Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ Հայաստանի երիտասարդ սերունդը հնարավորություն ունի մանուկ հասակից  ընտելանալ ՏՏ ոլորտին և համակարգչին տիրապետելու և ինտերնետից օգտվելու հմտություններ զարգացնել։

Մարտիրոսյանի կարծիքով` տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներ երկրում դանդաղ են զարգանում, մասնավորապես, խոսքը տարբեր պետական կառույցների փաստաթղթերի հետ աշխատանքի մասին է, որոնք դեռ չեն անցել էլեկտրոնային ձևաչափին։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։ Երևանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 60,5 տոկոսից ավելի է, մարզերում 48 տոկոս է։ Ինչ վերաբերում է մարզերում գրանցված ակտիվությանը, ապա ներթափանցման առավել բարձր տոկոս է գրանցվել Երևանին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58,6 տոկոս և Արարատում` 53,1 տոկոս։–0–