USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Համացանցից օգտվող ռուսներն առաջին տեղում են իրենց համակարգիչը վարակելու հավանականությամբ

27.12.2013, 12:40
Ռուս օգտագործողի համակարգիչը` համացանցում վնասակար ծրագրերով վարակելու ռիսկը  կազմում է 55 տոկոս, հայտնում է Cnews–ը` հղում անելով «Կասպերսկու լաբորատորիայի» հաշվետվությանը։
Համացանցից օգտվող ռուսներն առաջին տեղում են իրենց համակարգիչը վարակելու հավանականությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուս օգտագործողի համակարգիչը` համացանցում վնասակար ծրագրերով վարակելու ռիսկը  կազմում է 55 տոկոս, հայտնում է Cnews–ը` հղում անելով «Կասպերսկու լաբորատորիայի» հաշվետվությանը։

Ռուսաստանն այդ ցուցանիշով գերազանցում է ուսումնասիրությանը մասնակցած Գերմանիային, Լեհաստանին, Չինաստանին և ԱՄՆ–ին։ Միաժամանակ, Gemius SA–ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայրենակիցների շրջանում առավելագույն ճանաչում են վայելում ռուսալեզու կայքերը, իսկ դա նշանակում է, որ հենց կիբեռվտանգներն են համացանցի տարածքում մեղավոր այս բացասական վիճակագրության համար։

Հետազոտության տվյալները ստացվել են Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի և ԱՄՆ–ի օգտագործողներից, ովքեր համաձայնել են ուղարկել «Կասպերսկու լաբորատորիայի» պրոդուկտների պաշտպանական մեխանիզմների գործողության վիճակագրությունը Kaspersky Security Network ամպային ծառայությունում։

Պարզվել է, որ ռուս օգտագործողներն առաջին տեղում են վեբ–հակավիրուսի արձագանքների թվով, որը պաշտպանում է օգտագործողին վնասակար կամ վարակված վեբ–էջից օբյեկտների ներբեռնման պահին։ Մեկ տարվա ընթացքում ռուս օգտագործողի համակարգչում այդ արձագանքները հասնում են 37–ի։ Ռուսաստանն ամենամեծ ցուցանիշն է գրանցել նաև այն օգտագործողների թվով, որոնց համակարգչի վրա վեբ–հակավիրուսն արձագանքել է առնվազն մեկ անգամ` դրանք կազմում են 54.5 տոկոս։ -0-