USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Թմրանյութերի մասին հոդվածի փոփոխությունը թույլ է տվել վերաբացել «Վիքիպեդիան» ՌԴ–ում

25.08.2015, 20:02
«Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակի խմբագրությունը խմբագրել է թմրանյութի մասին պատմող հոդվածը, ինչի արդյունքում Ռոսկոմնադզորը հանել է «Վիքիպեդիան» արգելված կայքերի ռեեստրից, երեքշաբթի հայտնում է պետտեսչությունը։
Թմրանյութերի մասին հոդվածի փոփոխությունը թույլ է տվել վերաբացել «Վիքիպեդիան» ՌԴ–ում
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակի խմբագրությունը խմբագրել է թմրանյութի մասին պատմող հոդվածը, ինչի արդյունքում Ռոսկոմնադզորը հանել է «Վիքիպեդիան» արգելված կայքերի ռեեստրից, երեքշաբթի հայտնում է պետտեսչությունը։

«Աստրախանի մարզի Չեռնոյարի դատարանի որոշումը` «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի նկատմամբ, կատարվել է։ Դատարանի կողմից արգելված ճանաչված տեղեկությունը խմբագրվել է։ «Չարասի» մասին հոդվածը, որն այժմ հրապարակված է «Վիքիպեդիայում», ըստ Ռուսաստանի ԹՎԴԾ–ի փորձաքննության եզրակացության` չի խախտում օրենսդրության պահանջները»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ։

«Դատարանի տվյալ որոշման մեջ տրված հղումը հանված է Արգելված տեղեկության ընդհանուր ռեեստրից»,– ավելացրել է Ռոսկոմնադզորը։

Երկուշաբթի Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ կապի օպերատորների արգելափակմանն է ուղղել «Վիքիպեդիայի»` թմրանյութի մասին արգելված տեղեկություն պարունակող էջի հղումը։