USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսաստանում .рф դոմենը գրանցվել է որպես ապրանքային նշան

14.01.2014, 18:43
Ռուսաստանի մտավոր սեփականության դաշնային ծառայությունը գրանցել է «.рф» ապրանքային նշանը, որի գրանցման հայտը ներկայացրել էր բարձրագույն մակարդակի համանուն կիրիլյան դոմենի ադմինիստրատորը, Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Digit.ru–ին։
Ռուսաստանում .рф դոմենը գրանցվել է որպես ապրանքային նշան

ԵՐԵՎԱՆ, 14  հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի մտավոր սեփականության դաշնային ծառայությունը գրանցել է «.рф» ապրանքային նշանը, որի գրանցման հայտը ներկայացրել էր բարձրագույն մակարդակի համանուն կիրիլյան դոմենի ադմինիստրատորը, Համացանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Digit.ru–ին։

Ռուսաստանը 2008 թ.–ի նոյեմբերին ստացել է բարձրագույն մակարդակի կիրիլյան դոմենը (.рф), Համակարգող կենտրոնը բացել է .рф գոտում դոմենների ազատ գրանցումը 2010 թ.–ի նոյեմբերի 11–ին։ Ադմինիստրատորի տվյալներով` այսօրվա դրությամբ այդ դոմենային գոտում գրանցվել է ավելի քան 809 հազար անուն։

Ելնելով Ռոսպատենտի որոշումից` «.рф» դոմենը ենթարկվել է փորձաքննության և համապատասխանում է որպես ապրանքանիշ պետական գրանցման պայմաններին, հաղորդվում է Համակարգող կենտրոնի կայքում։ «.рф» տարբերանշանը, որը մշակվել է 2012 թ.–ի սկզբին, լայնորեն կիրառվում է ինտերնետում, ԶԼՄ–ներում, արտաքին գովազդում, այն դոմենի հանրաճանաչության արշավի կենտրոնական տարրն է։–0–