Հայաստանում Opera Mini–ից օգտվողներն ամսական 34 մլն դրամ են տնտեսում բջջային ինտերնետի հաշվին
21.07.2014,
17:48
Opera Software ընկերության ստացած տվյալների համաձայն` Հայաստանում Opera Mini բրաուզերից օգտվողները, բջջային ինտերնետից օգտվելիս, տարեսկզբից միջինը 34 մլն դրամ են տնտեսում ամսական, հայտնում է Opera Software ASA–ի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Opera Software ընկերության ստացած տվյալների համաձայն` Հայաստանում Opera Mini բրաուզերից օգտվողները, բջջային ինտերնետից օգտվելիս, տարեսկզբից միջինը 34 մլն դրամ են տնտեսում ամսական, հայտնում է Opera Software ASA–ի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում Opera Mini–ից օգտվողները 200 մլն դրամ են տնտեսել։
Հաշվարկը կատարվել է այն պայմանով, որ Հայաստանում Opera Mini բրաուզերից օգտվողների 100 տոկոսը վճարում է ինտերնետ–տրաֆիկի յուրաքանչյուր մեգաբայթի համար։ Տնտեսման չափը հաշվարկելիս հաշվի է առնվել Opera Mini օգտագործողի վեբ–տրաֆիկի տնտեսված չափը, ինչպես նաև 1 ԳԲ–ի դիմաց 1330 դրամ սահմանված միջին շուկայական գինը։
Այս տնտեսումը հնարավոր է դարձել Opera Mini–ում ներկառուցված տվյալների խտացման շնորհիվ, որը սեղմում է մուտքային բոլոր ֆայլերի չափը մինչև դրանց սկզբնական չափի 10 տոկոսը։ Դա թույլ է տալիս զգալիորեն կրճատել բջջային ինտերնետի ծախսերը, հատկապես ռոումինգում լինելու ժամանակ, ինչպես նաև ավելացնել վեբ–էջերի բեռնման արագությունը դանդաղ միացման դեպքում։
Opera Mini բրաուզերը համատեղելի է Android, Apple և Java բազայով աշխատող ավելի քան երեք հազար բջջային սարքերի համար։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Opera–ն ներկայացրել է iPhone–ի և iPad–ի համար ամենամեծ թարմացումը` Opera Mini 8 բրաուզերը բացարձակ նոր ինտերֆեյսով, որը տարբերվում է հարթ, ամբողջովին iOS 7–ի (և բարձր) հետ համատեղելի դիզայնով, ինչպես նաև տվյալները խտացնելու երեք տարբեր ռեժիմներով։
Opera Mini բրաուզերը կարելի է անվճար բեռնել m.opera.com–ից, Apple App Store–ից կամ Google Play–ից։
Opera Software–ը ծառայություններ է ստեղծում, որոնք ինտերնետ հասանելիություն են ապահովում 350 միլիոն օգտատերի համար։ Ավելի քան 130 օպերատորներ ամբողջ աշխարհով մեկ համագործակցում են ընկերության հետ` իրենց սպառողին ինտերնետում աշխատանքի լավագույն փորձը տրամադրելու համար։ Բջջային գովազդի այս հարթակն օգնում է հրատարակողներին դրամայնացնել սեփական կոնտենտը և թույլ է տալիս ապրանքանիշներին ընդգրկել ավելի քան 500 միլիոնանոց լսարան։ -0-