USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Երկարատև դադարից հետո Հայաստանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվողների թիվը սկսել է աճել

10.12.2013, 12:32
Վիճակագրական ցուցանիշների համաձայն, Հայաստանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվողների թիվը սկսել է աճել երկարատև դադարից հետո։
Երկարատև դադարից հետո Հայաստանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվողների թիվը սկսել է աճել
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վիճակագրական ցուցանիշների համաձայն, Հայաստանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվողների թիվը սկսել է աճել երկարատև դադարից հետո։

Մասնավորապես, Հայաստանում «Օդնոլկասնիկի» ցանցի ակտիվ օգտագործողների թիվը շաբաթվա կտրվածքով կազմել է 832 հազար, մինչդեռ Facebook սոցցանցի նույն ցուցանիշը շաբաթվա կտրվածքով կազմել է 540 հազար։

«Մինչև վերջին երկու ամիսը «Օդնոկլասնիկի» սոցցանցն ամբողջ այս տարին Հայաստանում օգտագործողների թվի աճի միտում ցույց չէր տալիս, սակայն սեպտեմբերից ի վեր կտրուկ ակտիվացում և աճ գրանցվեց»,– «ԱՌԿԱ» գործակալությանն իրավիճակը մեկնաբանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով, դա չի կարող կապված լինել Հայաստանի մարզերում ինտերնետի ներթափանցման և ցանցի ծածկույթի մակարդակի բարձրացման հետ։

Նա միաժամանակ նշեց, որ արդեն երեք ամիս է` Facebook սոցցանցից օգտվողների ակտիվության ցուցանիշը չի փոխվում, ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես վիճակագրության կայունությամբ, այնպես էլ վիճակագրական տվյալների թարմացման բացակայությամբ։

Ինչ վերաբերում է «ՎԿոնտակտե» և «Hayland» սոցիալական ցանցերից օգտվողների թվին, ապա շաբաթական կտրվածքով այն կազմել է, համապատասխանաբար, 552 հազար և 158 հազար։

Միաժամանակ, Odnoklassniki.ru, [email protected], [email protected]–ի օգտատերերի թիվը շաբաթվա կտրվածքով կազմել է 1 425 000։ -0-