USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ԱԱԾ–ն զգուշացնում է իբր հակավիրուսային ծրագրերի ներբեռնում առաջարկող կեղծ նամակների տարածման մասին

19.03.2014, 11:09
ՀՀ ԱԱԾ–ն զգուշացնում է, որ հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԱԾ–ն զգուշացնում է իբր հակավիրուսային ծրագրերի ներբեռնում առաջարկող կեղծ նամակների տարածման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ–ն զգուշացնում է, որ հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Այդ նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ։

Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու և նրանում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված արագ արձագանքման միջոցառումների արդյունքում ժամանակին կանխվել են նշված վիրուսակիր նամակների տարածման դեպքերը:

«ՀՀ ԱԱԾ տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` պետական մարմինները նմանատիպ առաջարկներով նամակներ չեն տարածում և ցանցում դրանց առկայությունը կրում է կեղծ ու վտանգավոր բնույթ, ինչից ելնելով էլեկտրոնային փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–