USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«ԱրմենՏելը» ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով բաժանորդներին կտրամադրի

15.04.2016, 20:22
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն գործարկել է My Beeline Armenia բջջային հավելվածի նոր հնարավորությունները, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«ԱրմենՏելը» ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով բաժանորդներին կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) գործարկել է My Beeline Armenia բջջային հավելվածի նոր հնարավորությունները, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները «My Beeline Armenia» հավելվածի միջոցով Mega շարժական ինտերնետի ծառայությունները միացնելու դեպքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

Մասնավորապես, «Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300 ՄԲ, 600 ՄԲ և 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 150 ՄԲ, 300 ՄԲ և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն համապատասխանաբար 90 դրամ, 150 դրամ և 200 դրամ օրավարձով:

«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» ծառայությունները կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով):

«My Beeline Armenia» հավելվածից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է, և մենք շարունակում ենք կատարելագործել այն, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը մեր հաճախորդների համար լինի առավելագույնս պարզ և հարմար: Մեր նոր ակցիայի շնորհիվ Beeline բաժանորդները, Մեգա ծառայություններին միանալով, այժմ կստանան բջջային ինտերնետի կրկնակի ծավալ, ինչը հավելվածից օգտվելը դարձում է նաև ավելի շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ ($1 – 482,36 դրամ)։--0--