USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ-ում Microsoft-ի որոնողական համակարգն առաջին անգամ առաջ է անցել Yahoo-ից

12.01.2012, 17:13
Նախորդ տարվա դեկտեմբերին Microsoft ընկերության որոնողական համակարգը ԱՄՆ-ում առաջին անգամ առաջ է անցել Yahoo-ից և զբաղեցրել է երկրորդ տեղը, առաջատարն է Google-ը, հաղորդում է Cnews.ru-ն:
ԱՄՆ-ում Microsoft-ի որոնողական համակարգն առաջին անգամ առաջ է անցել Yahoo-ից

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/.Նախորդ տարվա դեկտեմբերին Microsoft ընկերության որոնողական համակարգը ԱՄՆ-ում առաջին անգամ առաջ է անցել Yahoo-ից և զբաղեցրել է երկրորդ տեղը, առաջատարն է Google-ը, հաղորդում է Cnews.ru-ն:

Այս մասին նշվում է comScore ընկերության նոր զեկույցում: Microsoft-ի մասնաբաժինը ամերիկյան որոնողական շուկայում 2011 թ.-ի դեկտեմբերին կազմել է 15,1 տոկոս, ինչը խոսում է նախորդ ամսվա համեմատ 0,1 տոկոսանոց աճի մասին: Yahoo-ի մասնաբաժինը նվազել է 0,6 տոկոսով՝ հասնելով 14,5 տոկոսի:

Google ինտերնետ-հսկան, comScore-ի տվյալների համաձայն՝ զբաղեցնում է շուկայի 65,9 տոկոսը, ամսվա ընթացքում նրա մասնաբաժինն ավելացել է 0,5 տոկոսով:-0-