USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Տպագիր լրագրությունը կարելի է վերակենդանացնել նոր բիզնես–մոդելի միջոցով. փորձագետ

26.11.2013, 17:38
Տպագիր լրագրության համար, որն այսօր անկում է ապրում, վերակենդանացման գործիք կարող է ծառայել նոր բիզնես–մոդելը, կարծում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Գեորգի Պոչեպցովը։
Տպագիր լրագրությունը կարելի է վերակենդանացնել նոր բիզնես–մոդելի միջոցով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի, /ԱՌԿԱ/. Տպագիր լրագրության համար, որն այսօր անկում է ապրում, վերակենդանացման գործիք կարող է ծառայել նոր բիզնես–մոդելը, կարծում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Գեորգի Պոչեպցովը։

Փորձագետը մասնակցել է Երևանում անցկացվող «Հանրային հաղորդակցությունները. արդի մարտահրավերներն և զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովին, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի հեռահաղորդակցական և PR գործընթացները, քննարկել ոլորտի խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, համագործակցություն հաստատել ոլորտի մասնագետների միջև։

«Տպագիր լրագրությունն այսօր մահանում է, քանի որ այն հենվում է հին բիզնես–մոդելների վրա, որոնց վրա աճել է, սակայն դրանք այլևս չեն գործում։ Թերթերը չի կարելի փրկել անգամ կայքեր ստեղծելու միջոցով, հարկավոր է գտնել այլ բիզնես–մոդելներ», – «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Պոչեպցովը։

Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ նման փրկարար բիզնես–մոդել այսօրվա դրությամբ դեռ չի գտնվել։

Խոսելով ժամանակակից տեղեկատվական դաշտի մարտահրավերների մասին` Պոչեպցովը նշել է, որ ԶԼՄ–ները տեղեկատվության ավելցուկի պայմաններում պետք է ձևավորեն իրենց կոնտենտը կոնկրետ լսարանի համար։

«Եթե ավելի վաղ տեղեկատվությունը դեֆիցիտ էր, ապա այժմ այն ավելցուկով է, և հարկավոր է ուսումնասիրել լսարանը, որի համար նախատեսված է տեղեկատվական հաղորդագրությունը` նման կերպով գրավելով լսարանի ուշադրությունը պրոդուկտի վրա։ Հիմնական խնդիրը կոնկրետ հատվածի, կոնկրետ մարդու համար տեղեկատվության ստեղծումն է` հաշվի առնելով նրա խնդիրները, հետաքրքրությունները», – նշել է Պոչեպցովը։

Փորձագետի կարծիքով` այս նպատակով հարկավոր է ակտիվորեն զբաղվել սեփական առանցքային լսարանով, իմանալ նրա ցավոտ կետերը, հուզող թեմաներն ու «կառուցել զրույցն» այդ շրջանակներում։ –0–