USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Կեղծ վթարների մասին զանգերն սկսել են հայերեն անել. մեդիափորձագետը զգուշացնում է

18.10.2024, 11:55
Մեդիափորձագետը զգուշացնում է՝ զանգում են, ասում՝ վթարի են ենթարկվել ու գումար է պետք
Կեղծ վթարների մասին զանգերն սկսել են հայերեն անել. մեդիափորձագետը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրել է, որ քաղաքացիները հայերենով սկսել են զանգեր ստանալ, իբրև հարազատները վթարի են ենթարկվել։

«Էն որ զանգում են, հիստերիկ լացում, թե բա մամա/տատի, վթարի մեջ են ընկել, շտապ փող ա պետք։ Դա արդեն հայերեն են սկսել անել։ Զգույշ եղեք։ Հատկապես տան մեծերին զգուշացրել, որ չվատանան»,- գրել է նա։