Հայաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որոնք ռիսկի են ենթարկվել համացանցի միջոցով. Kaspersky
15.05.2012,
14:39
Հայաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որոնք ռիսկի են ենթարկվել համացանցի միջոցով, ասվում է «Տեղեկատվական սպառնալիքների զարգացումը 2012 թվականի առաջին եռամսյակում» հաշվետվության մեջ, որը պատրաստել է «Կասպերսկու լաբորատորիան»:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որոնք ռիսկի են ենթարկվել համացանցի միջոցով, ասվում է «Տեղեկատվական սպառնալիքների զարգացումը 2012 թվականի առաջին եռամսյակում» հաշվետվության մեջ, որը պատրաստել է «Կասպերսկու լաբորատորիան»:
Հաշվետվության համաձայն, Հայաստանում համացանցից օգտվողների համակարգիչների 52,1 տոկոսը համացանցի միջոցով վարակվելու ռիսկի է ենթարկվել:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս առումով ամենավտանգավոր երկիրն է Ռուսաստանը, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 58 տոկոսի: Երկրորդ տեղում է Տաջիկստանը՝ 53 տոկոս ցուցանիշով: Երրորդ հորիզոնականում Ադրբեջանն է՝ 52,5% ցուցանիշով: «Առաջատարների» հնգյակը եզրափակում է Ղազախստանը՝ 51,50 տոկոս ցուցանիշով:
Հաշվետվության մեջ նշվում է, որ Kaspersky Security Network-ի բոլոր օգտվողների համակարգիչների միջինը 28,8%-ը, այսինքն՝ աշխարհում համակարգիչների գրեթե
մեկ երրորդը գոնե մեկ անգամ գրոհի է ենթարկվել համացանցում:
Նշվում է նաև, որ գրոհի ենթարկված համակարգիչների միջին ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով:
Համացանցի միջոցով վարակվելու ռիսկի աստիճանը գնահատելու համար «Լաբորատորիայի» աշխատակիցները հաշվել են, թե յուրաքանչյուր երկրի օգտվողները եռամսյակի ընթացքում քանի անգամ են բախվում վեբ-հակավիրուսի գործարկման հետ:--0-