USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի քննչական կոմիտեի investigative.am նոր կայքը գործարկվել է

30.03.2015, 11:21
Գործարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի investigative.am նոր կայքը։
Հայաստանի քննչական կոմիտեի investigative.am նոր կայքը գործարկվել է
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Գործարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի investigative.am նոր կայքը։

Կայքը ներկայացնում է կառույցի գործունեությունը, քննչական մարմնի նորությունները, ինչպես նաև` այս կամ այն գործերի մանրամասները։ Այցելուները կարող են տեղեկանալ, թե ինչով են զբաղվում ՔԿ–ի` Երևանի և մարզերի ստորաբաժանումները։

«Կայքն արդեն գործում է, սակայն գտնվում է թեստավորման փուլում և մի քանի օրից ամբողջությամբ կգործարկվի։ ՔԿ ղեկավարը հանձնարարել է այնպես անել, որ կայքը առավելագույնս հարմար լինի ԶԼՄ–ների և հասարակության ներկայացուցիչների համար, որպեսզի այն դառնա տեղեկատվության հասանելի աղբյուր», – լրագրողներին տեղեկացրեց ՔԿ ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նրա խոսքով` կայքը պայմանականորեն բաղկացած է երեք մասից։ Առաջինը ճանաչողական բաժինն է, որտեղ հրապարակված է ՔԿ–ի գործունեության, ստորաբաժանումների և համակարգի մասին տեղեկատվությունը, երկրորդ մասում ներկայացված են իրավունքներն ու պարտականությունները, և այստեղ կարևորվում է քրեական դատավարության մասնակիցների իրազեկվածությունը, երրորդը «Հարց ու պատասխան» բաժինն է։

«Օգտատերերի հարմարավետության համար ստեղծվել է նաև «Ստորաբաժանումներ» բաժինը, որտեղ կարելի է ծանոթանալ Երևանում և մարզերում գործող ստորաբաժանումների հետ կապված տեղեկատվությանը», – նշեց Տռուզյանը։

Կայքը գործում է հայերեն և անգլերեն տարբերակներով, ավելի ուշ կգործարկվի նաև ռուսերեն տարբերակը։–0–