USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Տեղեկատվական անվտանգության ճգնաժամ նկատվում է ամբողջ աշխարհում. հայ փորձագետ

26.11.2013, 16:05
Տեղեկատվական անվտանգության ճգնաժամ նկատվում է ամբողջ աշխարհում, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Տեղեկատվական անվտանգության ճգնաժամ նկատվում է ամբողջ աշխարհում. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության ճգնաժամ նկատվում է ամբողջ աշխարհում, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ վերջին տարում աշխարհում գլոբալ փոփոխություններ են նկատվում տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես` Էդվարդ Սնոուդենի հրապարակումների հետ կապված։

«Միտումները թույլ են տալիս խոսել տեղեկատվական անվտանգության ճգնաժամի մասին, որը դեռ անդրադառնում է առավել խոշոր երկրների վրա։ Հայաստանն այդ առումով գտնվում է առավել պարզ իրավիճակում, քան համաշխարհային գերտերությունները»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` այսօրվա դրությամբ անվտանգ ինտերնետային ռեսուրսներ գրեթե չկան, մասնավորապես` էլեկտրոնային փոստը կարող է մեծ կամ փոքր աստիճանով անպաշտպան լինել։

Մասնավորապես` նա նշեց, որ որոշ չափանիշների համաձայն, առավել պաշտպանված է gmail–ը, իսկ ռուսական ռեսուրսներից` yandex–ը, առավել խոցելի է mail.ru–ն, որը սակայն աշխատանք է իրականացնում սեփական անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Համանման իրավիճակ է տիրում սոցիալական ցանցերում, որտեղ ըստ Մարտիրոսյանի` բացի էջերի գրոհներից նաև տարբեր վիրուսներ և «նիգերական նամակներ» են տարածվում։

Անձնական էջերը պաշտպանելու համար փորձագետն առաջարկում է բարդ գաղտնաբառեր օգտագործել, որոնք կպարունակեն մինչև 10–12 նիշ, այդ թվում նաև թվեր, ինչպես նաև տարբեր ցանցերում և էլեկտրոնային փոստում նույն գաղտնաբառը չօգտագործել, իսկ նամակների բովանդակությունը  ծածկագրել։ –0–