USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ցուկերբերգը Օբամային հայտնել է իր մտահոգությունը ինտերնետում իրականացվող լրտեսության առնչությամբ

14.03.2014, 13:15
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր մտահոգությունն է հայտնել ինտերնետի անվտանգության կապակցությամբ, որը վտանգի տակ է ամերիկյան կառավարության կողմից իրականացվող լրտեսության մասշտաբային ծրագրերի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցուկերբերգը Օբամային հայտնել է իր մտահոգությունը ինտերնետում իրականացվող լրտեսության առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր մտահոգությունն է հայտնել ինտերնետի անվտանգության կապակցությամբ, որը վտանգի տակ է ամերիկյան կառավարության կողմից իրականացվող լրտեսության մասշտաբային ծրագրերի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Ես շատ հիասթափված և մտահոգված եմ ԱՄՆ կառավարության գործողությունների մասին բազմաթիվ հաղորդագրությունների կապակցությամբ։ Երբ մեր ինժեներները օրուգիշեր աշխատում են ռեսուրսի անվտանգության բարձրացման ուղղությամբ, մենք պատկերացնում ենք, որ պաշտպանվում ենք հանցագործներից, այլ ոչ թե մեր կառավարությունից», – նշվում է Ցուկերբերգի հայտարարության մեջ, որը տեղադրված է Facebook–յան իր էջում։ 

Ցուկերբերգը նշել է, որ արդեն դիմել է նախագահ Օբամային` ԱՄՆ կառավարության գործողությունների կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելու համար, որոնք սպառնում են ինտերնետի անվտանգությանը, հաղորդում է digit.ru–ն։ 

Ցուկերբերգի հայտարարությունը հայտնվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործողությունների մասին հերթական գաղտնազերծված նյութերից հետո։ Ինչպես հաղորդել են լրագրողները` հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին, օգտատերերին լրտեսելու նպատակով ԱԱԳ–ն օգտագործել է ավտոմատացված հակերական ծրագիր`  TURBINE անվանումով։ Երբեմն գրոհի թիրախ համակարգիչ վնասաբեր կոդը ներդնելու համար ԱԱԳն–ն Facebook–ում կեղծ աքաունթներ է օգտագործել։–0–