USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում Idram վճարային համակարգի միջոցով էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2013 թ.–ին կազմել է մոտ 3 մլն դրամ

11.02.2014, 17:39
Հայաստանում Idram վճարային համակարգի միջոցով էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2013 թ.–ին կազմել է մոտ 3 մլն դրամ` գրեթե երկու անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է  «Idram» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը։
Հայաստանում Idram վճարային համակարգի միջոցով էլեկտրոնային առևտրի  շրջանառությունը 2013 թ.–ին կազմել է մոտ 3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Idram վճարային համակարգի միջոցով էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2013 թ.–ին կազմել է մոտ 3 մլն դրամ` գրեթե երկու անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է  «Idram» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը։

«Չնայած էլեկտրոնային կոմերցիայի շրջանառության նման սրընթաց աճին` մենք այս ծավալը ցածր ենք որակում», – ասել է Մադաթյանը։

Նա նշել է, որ Հայաստանում էլեկտրոնային առևտրի ոլորտում վերջին երեք տարվա ընթացքում նկատվում է իրազեկվածության մակարդակի և առևտրի այս տեսակի նկատմամբ վստահության բարձրացման միտում։ Ցուցանիշի դրական դինամիկան, ըստ Մադաթյանի, պայմանավորված է նաև Հայաստանում ինտերնետի օգտատերերի թվի ավելացմամբ։  

2013 թ.–ի փետրվարի տվյալներով` Հայաստանում, ըստ փորձագիտական գնահատականների, կա մոտ 1,4 մլն ինտերնետի օգտատեր։

«Idram»–ի ներկայացուցիչը կարծում է, որ առցանց առևտրի ոլորտը բավականին հեռանկարային է Հայաստանի համար։

«Idram» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թ.-ի մայիսի 8-ին: 2009 թ.-ի դեկտեմբերի 29-ին ընկերությունը լիցենզավորում է անցել ՀՀ ԿԲ-ի կողմից: Ընկերության գործունեությունն ուղղված է ինտերնետ տիրույթում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունների զարգացմանը:

«Idram»-ի գործունեությունն ուղղված է Ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների վճարման հնարավորությունների զարգացմանը։ ($1- 411,49 դրամ) -0-