USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Խնդիրներ են նկատվել iCloud, App Store–ի և այլ ծառայությունների աշխատանքում

13.06.2014, 11:38
Այսօր Apple սարքերի որոշ օգտագործողներ կարող էին խնդիրներ նկատել App Store–ի, iTunes Store–ի և Apple TV–ի աշխատանքում։ Ինչպես պարզվել է, այդ խնդիրները նկատվում են ամբողջ աշխարհում և կապված են  Apple սերվերների խնդիրների հետ, հայտնում է planetiphone.ru–ն։
Խնդիրներ են նկատվել iCloud, App Store–ի և այլ ծառայությունների աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր Apple սարքերի որոշ օգտագործողներ կարող էին խնդիրներ նկատել App Store–ի, iTunes Store–ի և Apple TV–ի աշխատանքում։ Ինչպես պարզվել է, այդ խնդիրները նկատվում են ամբողջ աշխարհում և կապված են  Apple սերվերների խնդիրների հետ, հայտնում է planetiphone.ru–ն։

Չնայած մի շարք սերվիսների հասանելիության զանգվածային խնդիրների առկայությունը, դրանցից յուրաքանչյուրի աշխատանքի կարգավիճակի ստուգման էջում բացակայում է խափանումների մասին որևէ տեղեկություն։

Որպես ժամանակավոր լուծում կարող է օգնել դեվայսի վերբեռնումը, բայց դժվար թե դա հնարավոր լինի օպտիմալ համարել։ Եվ բոլոր դեպքերում չէ, որ վերբեռնումն ազատում է բոլոր խնդիրներից։ -0-