USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայկական սկսնակ ընկերությունները մասնակցում են հայ-ամերիկյան աքսելերացիոն ծրագրին

28.04.2016, 13:09
Հայկական 35 սկսնակ ՏՏ-ընկերություն մասնակցում է հայ-ամերիկյան աքսելերացիոն ծրագրին, հաղորդել են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) մամուլի ծառայությունից:
Հայկական սկսնակ ընկերությունները մասնակցում են հայ-ամերիկյան աքսելերացիոն ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական 35 սկսնակ ՏՏ-ընկերություն մասնակցում է հայ-ամերիկյան աքսելերացիոն ծրագրին, հաղորդել են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) մամուլի ծառայությունից:

Ծրագրի նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին գործարար կապեր հաստատել Սիլիկոնյան հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում:

Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը՝ Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի համագործակցությամբ:

Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել 73 ընկերություններ, որոնցից ընտրվել են 35 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Նախնական փուլն անցած ընկերությունները մասնակցում են 6 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագրի հայաստանյան փուլին, որն իր մեջ ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ:

Հայաստանի և արտերկրի հաջողակ ձեռներեցները և փորձագետները սկսնակներին կպատմեն իրենց փորձի, բիզնես մոդելների, շուկայական ռսզմավարության զարգաման մասին:

Աքսելերացիոն ծրագրի ավարտին՝ մայիսի 14-ին, կանցկացվի «Դեմո օր», որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ: -0-