Հայաստանն ընդգրկվել է համացանցի միջոցով տարածվող վարակների մեծ ռիսկ ունեցող երկրների եռյակում. Կասպերսկի
13.12.2013,
18:08
Հայաստանը ներառվել է այն երկրների եռյակում, որտեղ համացանցի միջոցով համակարգիչը վարակելու առավել մեծ ռիսկ է գրանցվել, նշվում է Կասպերսկու լաբորատորիայի հաշվետվության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ներառվել է այն երկրների եռյակում, որտեղ համացանցի միջոցով համակարգիչը վարակելու առավել մեծ ռիսկ է գրանցվել, նշվում է Կասպերսկու լաբորատորիայի հաշվետվության մեջ։
«Ինտերնետի միջոցով տարածվող վարակի ռիսկի աստիճանը գնահատելու համար մենք հաշվարկել ենք, թե ամեն երկրում «Կասպերսկու Լաբորատորիայի» ապրանքներից օգտվողները տարվա ընթացքում ինչ հաճախականությամբ են բախվում են վեբ–հակավիրուսների աշխատանքի հետ։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ գործում են տարբեր երկրների համակարգիչները», – նշվում է հաշվետվության մեջ։
Հայաստանը 2013 թ.–ին զբաղեցրել է երրորդ տեղը, որտեղ վեբ–գրոհների է ենթարկվել օգտատերերի 54,92 տոկոսը։ Միաժամանակ 2012 թ.–ին Հայաստանը զբաղեցրել էր վարկանիշի 4–րդ հորիզոնականը։
2013 թ.–ին այս վարկանիշում փոխվել է առաջատարը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը, որտեղ վեբ–գրոհների է ենթարկվել օգտատերերի 56,3 տոկոսը։ Ռուսաստանը, որը երկու տարի անընդմեջ առաջատարի դիրքում էր, տեղափոխվել է 4–րդ հորիզոնական` 54,5 տոկոս ցուցանիշով (նախորդ տարվա համեմատ 4,1 տոկոսով պակաս)։
Վիճակագրությունը հիմնված է վեբ–հակավիրուսի դետեկտորական որոշումների վրա, որոնք տրամադրվել են Կասպերսկու լաբորատորիայի ապրանքներից օգտվողների կողմից, ովքեր համաձայնել են ներկայացնել վիճակագրական տվյալները։
TOP 20–ից հեռացել են ԱՄՆ–ն, Իսպանիան, Օմանը, Սուդանը, Բանգլադեշը, Մալդիվները, Թուրքմենստանը։ Նորեկների թվում են Ավստրիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Ղրղըզստանը, Վիետնամն ու Ալժիրը։
ԱՄՆ–ն 19–րդ հորիզոնականից միանգամից իջել է 25–րդ հորիզոնական։ Այս երկրի ցուցանիշը նվազել է 7 տոկոսով և կազմել 38,1 տոկոս։ Հիշեցնենք, որ դեռ երկու տարի առաջ վեբ–սպառնալիքների ցուցանիշով ԱՄՆ–ն 3–րդ տեղում էր։ ԱՄՆ–ում ինտերնետի միջոցով համակարգիչների վարակման ռիսկի նվազումը կարող է կապված լինել այդ թվում նաև օգտատերերի շրջանում շարժական սարքերի միջոցով վեբ–սերֆինգի հանրաճանաչության աճի հետ։ Իսպանիան, որը 2012 թ.–ին եզրափակում էր TOP 20–ը, 2013 թ.–ին հայտնվել է 31–րդ տեղում (36,7 տոկոս, նախորդ տարվա համեմատ 8 տոկոսով պակաս)։
Ավստրիան (+8%) հայտնվել է 12–րդ հորիզոնականում, Գերմանիան (+9,3%)` 13–րդ հորիզոնականում, իսկ Հունաստանը (-1,6%)` 19–րդ հորիզոնականում։ Ցանկում ներառված երկրների քսանյակը եզրափակում է Իտալիան (-6%)։
Համացանցի վտանգավորության մակարդակը տարվա ընթացքում նվազել է միջինը 6,9 տոկոսով։ 2013 թ.–ին աշխարհում ինտերնետից օգտվողների համակարգիչների 41,6 տոկոսը գոնե մեկ անգամ ենթարկվել է վեբ–գրոհի։ Ինտերնետը նախկինի պես վնասակար օբյեկտների հիմնական աղբյուրն է աշխարհի շատ երկրների օգտատերերի համար։–0–