Հայ հակերները 26 ադրբեջանական կայք են կոտրել Բաքվում հայկական ջարդերի 26–րդ տարելիցի կապակցությամբ
14.01.2016,
13:16
Armenian Cyber Army հայկական հակերական խումբը 26 ադրբեջանական կայք է կոտրել Բաքվում հայկական ջարդերի 26–րդ տարելիցի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Armenian Cyber Army հայկական հակերական խումբը 26 ադրբեջանական կայք է կոտրել Բաքվում հայկական ջարդերի 26–րդ տարելիցի կապակցությամբ, իր կայքում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Armenian Cyber Army–ն 26 կայք է կոտրել 1990 թ.–ի հունվարի 13–19–ը Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Armenian Cyber Army–ն 26 կայք է կոտրել 1990 թ.–ի հունվարի 13–19–ը Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչներ լքեցին քաղաքը։
Հայկական բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես Բաքվում` 1990 թ.–ի հունվարին։ Այս ամենի հետևանքով, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988–1992 թթ.–ին Ադրբեջանի տարբեր քաղաքներից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 360 հազար հայ փախստականներ, ևս շուրջ 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ։–0–