USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի օրը հայ ցանցահենները մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր են կոտրել

19.02.2014, 18:37
Caucasus Cyber Army–ի հայ ցանցահենները մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր են կոտրել Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի օրը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի օրը հայ ցանցահենները մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր են կոտրել
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Caucasus Cyber Army–ի հայ ցանցահենները մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր են կոտրել Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի օրը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Մարգարյանին, երբ նա քնած էր։ Արդեն կոտրվել են մոտ տասնյակ կայքեր, որոնց վրա տեղադրվել են Գուրգեն Մարգարյանի և Ռամիլ Սաֆարովի լուսանկարները, ինչպես նաև «Հանցագործը պետք է պատժվի, և դա արդար հատուցում կլինի» գրությունը։

2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել։

Այս քայլերին կտրուկ արձագանքեց Երևանը։ Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։-0