USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Չորս օրում Google–ն անձնական տվյալների հեռացման 41 հազար դիմում է ստացել

04.06.2014, 12:51
Google Inc.–ը չորս օրում եվրոպացի օգտատերերից որոնման համակարգից անցանկալի անձնական տվյալների հեռացման ավելի քան 41 հազար դիմում է ստացել։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այս մասին գրում է Financial Times թերթը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Չորս օրում Google–ն անձնական տվյալների հեռացման 41 հազար դիմում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Google Inc.–ը չորս օրում եվրոպացի օգտատերերից որոնման համակարգից անցանկալի անձնական տվյալների հեռացման ավելի քան 41 հազար դիմում է ստացել։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այս մասին գրում է Financial Times թերթը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Google–ը մեկ րոպեում միջինը յոթ դիմում էր ստանում։ Ընկերությունն ուրբաթ համապատասխան կայք է գործարկել և նույն օրը ստացել է 12 հազար դիմում։ Ամենամեծ թվով դիմումները Google–ը ստացել է Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից։

FT–ի զրուցակիցներից մեկի խոսքերով` օգտատերերից մեկը խնդրել է ընկերությանը լրատվական կայքերի հղումների ներկայացման համակարգից հեռացնել նյութը, որը  սեփական ընտանիքը սպանելու նրա փորձի մասին է։

Google–ը մտադիր չէ հույսը դնել միայն համակարգչային ալգորիթմերի վրա և կհանձնարարի վարձու աշխատակիցներին զբաղվել այդ հարցերով։ Որոնման համակարգից հղումները հեռացնելու գործընթացը կսկսվի հունիսի կեսին։

Անձնական տվյալների հեռացրման դիմում ներկայացնելու համար օգտատերը պարտավոր է նշել իր անունը. Էլեկտրոնային հասցեն, հաշվառման գրանցումը հաստատել լուսանկարի միջոցով և բացատրել, թե ինչ կապ ունի իր հետ նշված էջերից յուրաքանչյուրն ու ինչու  որոնման արդյունքը ճիշտ և ընդունելի չէ։–0–