Հայ փորձագետն առաջարկում է Facebook–ի օգտատերերին պաշտպանել իրենց էջերը հակերական գրոհներից
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում կոչ է արել հայ օգտատերերին հատուկ զգոնություն դրսևորել սոցցանցեր օգտագործելիս հակերական գրոհներից խուսափելու նպատակով։
Վերջերս հաճախակի են դարձել ադրբեջանցի հակերների կողմից սոցցանցերում հայ օգտատերերի էջերի կոտրման դեպքերը։
Ինչպես նշում է փորձագետը, ադրբեջանցի հակերները պարբերաբար կոտրում են Facebook սոցցանցում հայ օգտատերերի էջերը։
«Հարկավոր է ձեռնպահ մնալ կասկածալի հղումների անցնելիս, այդ պատճառով այս կամ այն հղմանն անցնելուց առաջ հարկավոր է ուշադիր ուսումնասիրել լուսանկարը, նրա հղումն ու մեկնաբանությունները, քանի որ նյութերը կարող են լինել մի աղբյուրից, իսկ հղումը կարող է տանել մեկ այլ աղբյուրի, այս դեպքում ավելի լավ է անտեսել այն», – պարզաբանել է փորձագետը։
Մարտիրոսյանի խոսքերով` ավելի մեծ անվտանգության համար հարկավոր է չտեղադրել անհայտ հավելվածներ (application), որոնք կարող են վնասել, ինչպես նաև հարկավոր է ստուգել և կարգավորումներում անջատել բոլոր անհայտ հավելվածները։
Փորձագետը նաև առաջարկել է օգտատերերին իրենց էջերը հիմնավորել որակյալ փոստային ռեսուրսների` օրինակ Gmail–ի վրա, ինչպես նաև նշել այլընտրանքային էլեկտրոնային հասցե` միաժամանակ միևնույն գաղտնաբառը չնշել էլեկտրոնային հասցեի և սոցցանցի էջի համար։
«Ցանկալի է նշել բջջային հեռախոսահամարը Facebook–ի կարգավորումներում` սոցցանցի էջի անվտանգությունը բարձրացնելու նպատակով», – նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով` սոցցանցի անվտանգության բաժնում հարկավոր է միացնել secure browsing ծառայությունը, որը թույլ կտա խուսափել հնարավոր գաղտնալսումից։
«Login notifications կարգավորման ակտիվացման ժամանակ օգտատերը կստանա ծանուցում կամ SMS–ի կամ էլեկտրոնային նամակի տեսքով այն մասին, որ իր էջը փորձում են փակել այլ համակարգչից», – նշվում է փորձագետի էջում։
Նա նաև նշել է, որ Two-factor authentication ֆունկցիայի միացման ժամանակ անգամ եթե օգտատիրոջ գաղտնաբառը բացահայտվել է, նրա էջն անհնար կլինի բացել առանց լրացուցիչ կոդի, որը կստանա օգտատերը SMS–ի միջոցով։ Միաժամանակ երկրից մեկնելու դեպքում կարելի է Get codes ծառայության միջոցով ստանալ միանգամից մի քանի կոդեր, որոնցից յուրաքանչյուրը չեղյալ է համարվում մեկ անգամ օգտագործելուց հետո։
Բջջային սարքավորումների միջոցով Facebook app հավելվածով սոցցանցից օգտվողների համար Մարտիրոսյանն առաջարկում է ակտիվացնել Code Generator ծառայությունը և արդեն կարելի է սպասել sms հաղորդագրությունների, քանի որ բջջայինն ինքնուրույն ամեն րոպե նոր կոդ է գեներացնում։–0–