USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ավելի քան մեկ միլիարդ մարդ այժմ Facebook–ից օգտվում է բջջային սարքերի միջոցով

26.03.2014, 17:06
Բջջային սարքերից Facebook մտնող օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 1 միլիարդը` Facebook–ի լսարանի ընդհանուր թվի ավելի քան 80 տոկոսը, հայտնել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է digit.ru–ն։
Ավելի քան մեկ միլիարդ մարդ այժմ Facebook–ից օգտվում է բջջային սարքերի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Բջջային սարքերից Facebook մտնող օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 1 միլիարդը` Facebook–ի լսարանի ընդհանուր թվի ավելի քան 80 տոկոսը, հայտնել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է digit.ru–ն։

Ցուկերբերգը նոր վիճակագրությունը հրապարակել է Oculus Rift լրացուցիչ իրականության ակնոցի արտադրող Oculus VR ընկերության գնմանը նվիրված կոնֆերանս–զանգի ընթացքում։ Ինչպես հայտնում էր Digit.ru–ն, 2013 թվականի արդյունքներով, Facebook–ի ակտիվ բջջային լսարանը 2013 թվականին կազմում էր 945 միլիոն` այսպիսով, հունվար–մարտին այն ավելացել է 55 միլիոնով։

Facebook–ի օգտագործողների ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, գնահատվում է 1.23 միլիարդ։ Այսպիսով, ամսական բջջային ակտիվ լսարանը կազմում է այդ թվի ավելի քան 80 տոկոսը։

Facebook–ի համար բջջային լսարանի աճը սկզբունքորեն կարևոր է, քանի որ բջջային ծառայություններն այսօր սոցցանցի գլխավոր առաջնահերթությունն են։ Բջջային գովազդը 2013 թվականի արդյունքներով բերել է 40 տոկոս հասույթ, իսկ սոցցանցի ղեկավարության գործնականորեն ցանկացած հրապարակային հայտարարություն բջջային ոլորտի նորամուծությունների մասին հանգեցնում է ֆոնդային բորսայի գնանշումների աճի։

Սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ հայտել էր, որ Facebook–ը մտադիր է կենտրոնանալ սեփական բջջային հավելվածների մշակման վրա։ Ներկայում ընկերության կազմում, բացի Instagram լուսանկարների և տեսանյութերի տեղադրման ծառայությունից, այդպիսիք Messenger–ն է, Poke–ը, Facebook Home ծրագրային թաղանթը, ինչպես նաև Paper լուրերի նոր սերվիս–ագրեգատորը։ -0-