USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Հռոմի Պապը, ընտրություններն ու արքայազն Ջորջը ներառվել են Facebook-2013–ի տրենդերի ցանկում

11.12.2013, 15:01
Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը` Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, քաղաքական առաջնորդների  ընտրությունները, ինչպես նաև Բրիտանիայի արքայազն Ջորջի լույս աշխարհ գալը ներառվել են 2013 թ.–ին Facebook-ում առավել քննարկվող մարդկանց և իրադարձությունների ցանկում, գրում է digit.ru –ն` հղում անելով սոցցանցի տվյալներին։

Հռոմի Պապը, ընտրություններն ու արքայազն Ջորջը ներառվել են Facebook-2013–ի տրենդերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը` Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, քաղաքական առաջնորդների  ընտրությունները, ինչպես նաև Բրիտանիայի արքայազն Ջորջի լույս աշխարհ գալը ներառվել են 2013 թ.–ին Facebook-ում առավել քննարկվող մարդկանց և իրադարձությունների ցանկում, գրում է digit.ru –ն` հղում անելով սոցցանցի տվյալներին։

Տրենդերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «ընտրություններ» բառը չի վերաբերում մի երկրի, անցնող տարում քաղաքական առաջնորդների ընտրություններ են անցկացվել Հնդկաստանում, Քենիայում, Իրանում և Իտալիայում, իսկ Ռուսաստանում Մոսկվայի քաղաքապետ է ընտրվել։ Facebook–ի գլոբալ լսարանին առավել հուզող իրադարձությունների տասնյակում են հայտնվել նաև Ֆիլիպիններում տեղի ունեցած թայֆունը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, ով կյանքից հեռացավ 2013 թ.–ի ապրիլին, Harlem Shake պարը, դերասանուհի Մայլի Սայրուսը։–0–