USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի աշխատանքը

27.01.2015, 11:43
Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերության կայքը կոտրած և, հավանաբար, «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի և Instagram–ի աշխատանքը։  
Հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերության կայքը կոտրած և, հավանաբար, «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի և Instagram–ի աշխատանքը։  

«Facebook, Instagram, Tinder, AIM, Hipchat–ն օֆլայն են»,– ասվում է Twitter–ում Lizard Squad հաքերային խմբավորման էջում, որը դեռ չի գործում։ Հաքերների ջանքերի շնորհիվ անհասանելի է Myspace սոցցանցը, պնդում են նրանք։

Համաշխարհային Facebook սոցիալական ցանը և լուսանկարների փոխանակման Instagram ներդիրը խափանումներով են աշխատում, պատճառները դեռ անհայտ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ասվել էր, որ CyberCaliphate (հայտնի է նաև որպես Lizard Squad) ցանցահեն խմբավորումն է կանգնած Twitter–ում և Youtube–ում ԱՄՆ–ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության էջերի գրոհի հետևում։ Խմբավորման ստեղծողը, ԱՄՆ–ի և ԵՄ–ի կառավարությունում առկա աղբյուրների տվյալներով, Բիրմինհեմի 20–ամյա բնակիչ Ջունաիդ Հուսեյնն է (Junaid Hussain), ով մի քանի անգամ եղել է Սիրիայում և կարող է կապ ունենալ ԻՀ գրոհայինների հետ։ -0-