Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն Beeline թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները
21.10.2013,
18:40
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը, Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով մինչև 10 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը, Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով մինչև 10 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:
«Լարային ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը և զարգացման գործընթացին ուղղված ներդրումները միտված են «ԱրմենՏել» ընկերության քաղաքականությամբ՝ դարձնելու կյանքն ավելի լավ: Մեր նպատակն է նաև ՀՀ ողջ տարածքում մեր բաժանորդների համար հասանելի դարձնել ֆիքսված կապի նոր չափանիշները և տրամադրել արագ և որակյալ լարային ինտերնետ, որի պահանջարկն առավել արդիական է մարզերում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերությունից նշում են, որ Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների ավարտին «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը միացված կլինեն թվային կայաններին ողջ ՀՀ տարածքում: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։--0-