USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հինգերորդ դասարանի աշակերտը կառավարական կայքեր է կոտրել` աշխատելով Anonymous–ի համար

28.10.2013, 11:02
Կանադայի Մոնրեալ քաղաքում հինգերորդ դասարանի 12–ամյա աշակերտն իրեն մեղավոր է ճանաչել կառավարությանն ու ոստիկանությանը պատկանող կայքերը կոտրելու համար։ Նրա խոսքերով` ինքն աշխատել է Anonymous հակերների աշխարհահռչակ կազմակերպության համար, իսկ իր ծառայությունների դիմաց անվճար տեսախաղեր է ստացել, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Fox News–ին։

Հինգերորդ դասարանի աշակերտը կառավարական կայքեր է կոտրել` աշխատելով Anonymous–ի համար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կանադայի Մոնրեալ քաղաքում հինգերորդ դասարանի 12–ամյա աշակերտն իրեն մեղավոր է ճանաչել կառավարությանն ու ոստիկանությանը պատկանող կայքերը կոտրելու համար։ Նրա խոսքերով` ինքն աշխատել է Anonymous հակերների աշխարհահռչակ կազմակերպության համար, իսկ իր ծառայությունների դիմաց անվճար տեսախաղեր է ստացել, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Fox News–ին։

Պատանին, ում անունը չի հաղորդվում, այս շաբաթ կանգնել է անչափահասների հարցերով դատարանի առջև, նրան երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Հայտնի է, որ դպրոցականին հաջողվել է կոտրել Մոնրեալի ոստիկանության Քվեբեկի առողջապահության ինստիտուտի, ինչպես նաև Չիլիի կառավարության կայքերը։

Դատարանում հակերին ուղեկցել է հայրը։ Փաստաբանի խոսքերով` «տղան կայքեր կոտրելու գործընթացին վերաբերվել է ինչպես նոր խնդրի, նրա գործողությունները քաղաքական դրդապատճառներ չունեն»։ Դպրոցականը զգուշացրել է սկսնակ հակերներին, – «Կայքեր կոտրելը շատ հեշտ է, սակայն մի տարվենք դրանով` ձեզ կգտնեն»։։

Դպրոցականի կիբերգրոհներն իրականացվել են 2012 թ.–ի գարնանը, երբ զանգվածային ուսանողական բողոքի ցույցեր էին անցկացվում ուսման վճարների ավելացման դեմ։ Ոստիկանության գնահատմամբ` հակերի գործողություններից ստացված վնասը կազմել է մոտ 60 հազար դոլար։–0–