USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Սամվել Մարտիրոսյանը բացատրել է Facebook–ի հայկական սեգմենտում առկա խնդիրների պատճառը

28.09.2018, 19:42
Facebook սոցցանցի հայ օգտատերերի մոտ առաջացած խնդիրները տեխնիկական են:
Սամվել Մարտիրոսյանը բացատրել է Facebook–ի հայկական սեգմենտում առկա խնդիրների պատճառը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցի հայ օգտատերերի մոտ առաջացած խնդիրները տեխնիկական են, Facebook–յան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Այսօր առավոտից Facebook–ի հայկական սեգմենտի օգտատերերը բողոքում են, որ սոցցանցի աշխատանքում ինչ–որ խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, որոշ օգտատերեր չեն կարողացել մուտք գործել իրենց էջ, մյուսների մոտ ցույց չեն տալիս ընկերների և ակտիվ օգտատերերի ցանկերը։

«Քանի որ էսօր արդեն ծիծիլյօն մարդ ա զանգել, սենց էլ գրեմ։ Էսօր լիքը մարդու Ֆեսյբուքը դուրս է քցել, մարդիկ ստիպված են եղել նորից մուտք կատարել։ Նույնը եղել ա մեսենջերի հետ։ Դա հաքերային հարձակում չի ձեր վրա, սա տեխնիկական հարց է, որը կոնկրետ ձեր հետ կապ չունի», – գրել է Մարտիրոսյանն իր էջում։–0–