USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. հաքերներն ակտիվացել են, և խաբեությունը կատարվում է հայերեն

17.10.2018, 14:17
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ հաքերներն ակտիվացել են, և խաբեությունը կատարվում է հայերեն։
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. հաքերներն ակտիվացել են, և խաբեությունը կատարվում է հայերեն

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ հաքերներն ակտիվացել են, և խաբեությունը կատարվում է հայերեն։

Մասնավորապես, նա օրինակ է բերել Facebook–ի անունից ուղարկված մի մեկնաբանություն, որում նշվում է, որ ձեր էջը խախտել է սոցցանցի պահանջները, և անվտանգության համակարգը վերականգնելու համար առաջարկվում է անցնել հղումով և լրացնել բոլոր տվյալներն էջը վերականգնելու համար։

«Մման գրոռումներ եթե հայտնվում են ձեր մոտ, ոչ մի դեպքում չարձագանքեք, ջնջեք ու արգելափակեք։ Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը։ Ֆեյսբուքը ձեր հետ երբեք մեկնաբանությունների ձևով չի շփվում, հասարակ մեսիջներ ինչ–որ էջից չի գրում», – նշել է Մարտիրոսյանը։–0–