USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն ուժեղացնում է առցանց խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

25.08.2016, 14:11
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին։
Հայաստանն ուժեղացնում է առցանց խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, համաձայն որոնց` արտոնագրվել են նաև առցանց խաղատները։

Առցանց խաղատների կազմակերպման լիցենզիան տրամադրվելու է նույն կարգով, ինչ սովորական խաղատներինը։

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` դա թույլ կտա ստուգել խաղային բիզնեսի օրինականությունը, ինչպես նաև կնպաստի փողերի լվացման դեմ պայքարին։ Նա առաջարկ է քննարկել այդ օրենքներն անհետաձգելի կարգով։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայնվել է այդ առաջարկի հետ։ –0–