USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բարբարա Սթրեյզանդը զանգել է Տիմ Կուկին և բողոքել է

22.08.2016, 11:55
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը զանգել է Apple–ի գլխավոր տնօրեն Տիմ Կուկին, որպեսզի կորպորացիան ուղղի նրա ազգանվան արտասանությունը  Siri ձայնային օգնականի կողմից։
Բարբարա Սթրեյզանդը զանգել է Տիմ Կուկին և բողոքել է

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը զանգել է Apple–ի գլխավոր տնօրեն Տիմ Կուկին, որպեսզի կորպորացիան ուղղի նրա ազգանվան արտասանությունը  Siri ձայնային օգնականի կողմից։ Այս մասին Սթրեյզանդը պատմել է NPR–ին տված հարցազրույցում, հաղորդում է Lenta.ru–ն։

74–ամյա աստղի խոսքով` Siri–ն սխալ է արտաբերում Սթրեյզանդի ազգանունը` «Սթրեյզանդի» փոխարեն (Streyzand) արտաբերելով «Սթրեյսանդ» (Streysand)։ Ձայնային օգնականի սխալն ուղղելու համար աստղն անմիջապես զանգել է Apple–ի գլխավոր տնօրենին։

«Զանգահարեցի ընկերության ղեկավար Տիմ Կուկին, և նա համաձայնեց ուղղել Siri–ում իմ անվան արտասանությունը ծրագրի հաջորդ թարմացման մեջ, որը կթողարկվի սեպտեմբերի 30–ին։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, չէ՞ որ դա ինձ շատ է մտահոգում», – նշել է Սթրեյզանդը։

Բարբարա Սթրեյզանդը երկու անգամ արժանացել է «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում։ Նա նաև հայտնի է որպես կոմպոզիտոր, պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական ակտիվիստ։

Սթրեյզանդն այժմ զբաղվում է իր նոր «Encore: Movie Partners Sing Broadway» ալբոմի առաջխաղացմամբ, որի համար նա զուգերգեր է երգել բազմաթիվ հայտնի դերասանների, այդ թվում` Էնն Հեթուեյի, Քրիս Փայնի, Ալեք Բոլդուինի և Ջեյմի Ֆոքսի հետ։ –0–