USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայ երիտասարդության շուրջ 99,5%-ը բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի. հարցում

19.12.2011, 20:03
Հայ երիտասարդության շուրջ 99,5 տոկոսը բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից անցկացված հարցախույզի արդյունքները ներկայացնելով՝ լրագրողներին հայտնեց փոխնախարար Արսեն Քարամյանը:
Հայ երիտասարդության շուրջ 99,5%-ը բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի. հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ երիտասարդության շուրջ 99,5 տոկոսը բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից անցկացված հարցախույզի արդյունքները ներկայացնելով՝ լրագրողներին հայտնեց փոխնախարար Արսեն Քարամյանը: Հարցումն անցկացվել է UNDP-ի հետ համատեղ՝ «Երիտասարդության մասին ազգային զեկույցի» նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պետք է 2012-2017թթ.-ի երիտասարդական քաղաքականության ռազմավարություն մշակի: Հարցումն անցկացվել է վերջին 3-4 ամիսների ընթացքում՝ Երևանի, այլ քաղաքների և գյուղերի 18-30 տարեկան 1,2 հազար երիտասարդների շրջանում: Այսպիսով, հարցման արդյունքների համաձայն, պատասխանողների 99,5 տոկոսը բջջային հեռախոս ունի: Հարցվողների 54,6 տոկոսն անձնական համակարգիչ ունի, որոնցից ինտերնետին է միացված 47,1 տոկոսը: Ընդ որում` պատասխանողների 7,8 տոկոսը մեկից շատ անձնական համակարգիչ ունի: «Դրանք շատ լավ ցուցանիշներ են: Եթե դրանք համեմատենք ԱՊՀ մյուս երկրների հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանն այդ առումով առաջնային դիրքերում է գտնվում: Այսօր մեր հասարակությունը տեղեկատվական հանրության է վերածվել»,- ասաց Քարամյանը: Հետազոտությունը կավարտվի մինչև 2012թ.-ի փետրվարին: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այսօր հանրապետությունում ապրում է 18-30 տարեկան շուրջ 720 հազար մարդ: -0-