USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում առաջին միջազգային Վիկի–կոնֆերանսը կանցնի Երևանում սեպտեմբերի 8-9–ը

05.09.2012, 16:03
Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 8-9–ը Երևանում կանցկացնեն Հայաստանում առաջին Վիկի–կոնֆերանսը, հայտարարեց  Հայաստանում Վիկիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Հայաստանում առաջին միջազգային Վիկի–կոնֆերանսը կանցնի Երևանում սեպտեմբերի 8-9–ը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Վիկի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 8-9–ը Երևանում կանցկացնեն Հայաստանում առաջին Վիկի–կոնֆերանսը, հայտարարեց  Հայաստանում Վիկիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, առաջիկա կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել հայկական ինտերնետ–հանրության ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում` գիտնականներ, հայկական և արտասհամանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինկտերնետ–տեխնոլոգիաների կիրառմամբ շահագրգիռ այլ անձինք։

Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային Վիկիմեդիա Հաիմնադրամի, ինչպես նաև Հունգարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Վիկիմեդիաների հիմնադրամների ներկայացուցիչներ։

«Կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում «Վիկի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր։ Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն աշատ տեղեկատվության և ծրագրային ապհովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրչավման խնդիրները»,– ասաց Մկրտչյանը։

Ինչպես նշեց Վիկիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տին Չենը (Ting Chen), Վիկինախագծերի հիմնական նպատակը գիտելիքների ազատ տարածումն է։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա վիկի–հանրություն, և մեր նպատակն է հնարավորինս դրան աջակցել»,– ասաց Չենը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն իր հերթին նշեց, որ այսօր Վիկինախագծերը երկրի վարկանիշի ձևավորման կարևորագույն մեխանիզմներից են։

«Ինձ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանում առաջին վիկիկոնֆերանսի հովանավորն է, որի շրջանակներում ակնկալվում են Վիկիպեդիայի հայալեզու կոնտենտի զարգացման կարևոր հարցերի քննարկումներ»,– ասաց նա։

Նրա խոսքով, դա, մասնավորապես, հայ երիտասարդության ներգրավումն է Հայաստանի մասին գիտելիքների ազգային բազայի զարգացման և ընդլայնման հարցում։ --0--