Հայաստանում համակարգչահենության մակարդակը 7 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 10 տոկոսով և կազմում է 87 տոկոս. Microsoft
12.11.2013,
15:49
Հայաստանում համակարգչահենության մակարդակը 7 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 10 տոկոսով և վերջին տվյալներով հասել է 87 տոկոսի, ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համակարգչահենության մակարդակը 7 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 10 տոկոսով և վերջին տվյալներով հասել է 87 տոկոսի, ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
«Երբ Microsoft կորպորացիան 2006 թ.–ին եկավ հայկական շուկա, համակարգչահենության մակարդակը կազմում էր 96–98 տոկոս, իսկ 2012 թ.–ին հրապարակված վերջին տվյալներով` այն 87 տոկոս է, ինչը վկայում է էական առաջընթացի մասին», – ասաց Բարսեղյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Համակարգչահենության մակարդակի կրճատման հիմնական պատճառների թվում նա նշեց Microsoft–ի ներկայացուցչության ակտիվ դիրքը, իրականացվող կրթական աշխատանքը, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցությունը` հակահամակարգչահեն միջոցառումների անցկացման համար։
Նա ընդգծեց, որ նման խնդիրը շատ հրատապ է երկրի զարգացման տեսակետից, քանի որ համակարգչահենության բարձր մակարդակը վախեցնում է պոտենցիալ ներդրողներին։
«Մենք` որպես երկիր, կորցնում ենք օտարերկրյա լուրջ ներդրումներ` միլիոնավոր դոլարներ, առանց որոնց բարդ է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները», – ասաց Բարսեղյանը։
Ինչպես կարծում է փորձագետը, համակարգչահենության դեմ պայքարի հարցում առաջատարի դիրքը պետք է պատկանի կառավարությանը։
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակում, որի համաձայն` Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—