Ռուսական ինտերնետ–առևտուրը 5 տարվա ընթացքում տարեկան աճում է 42%–ով
21.07.2014,
17:27
Ռուսաստանում 2013 թվականին էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 23 տոկոսով և գերազանցել է i2 տրիլիոնը, գրում է Cnews.ru–ն` հղում անելով J’son & Partners Consulting ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում 2013 թվականին էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 23 տոկոսով և գերազանցել է i2 տրիլիոնը, գրում է Cnews.ru–ն` հղում անելով J’son & Partners Consulting ընկերությանը։
Էլեկտրոնային առևտուրը տնտեսության հատված է, որն ընդգրկում է համակարգչային ցանցերի, այդ թվում` ինտերնետի միջոցով անցկացվող ֆինանսական և առևտրային կանխիկացումներ։ Որպես կանոն` էլեկտրոնային առևտուրն ընդգրկում է հեռահար իրականացվող հետևյալ գործառնություններից գոնե մեկը` ապրանքների և ծառայությունների վճարում կամ պատվիրում դրանց հետագա ստացմամբ։
Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի շուկայի կեսից ավելին` 53 տոկոսը, բաժին է ընկնում ծառայություններին (ինտերնետ–հասանելիության, հեռախոսակապի, հեռուստատեսության, կոմունալ վճարումներ և այլն)։ Այդ հատվածի ծավալը դրամական արտահայտմամբ հասել է i1,08 տրլն–ի։
Շուկայի 42 տոկոսը բաժին է ընկնում ֆիզիկական ապրանքներին։ Դրամական արտահայտմամբ այդ հատվածը զբաղեցնում է i872,4 տրլն։ Հատվածի կառուցվածքում գերակշռում է ինտերնետ–առևտուրը (առցանց խանութներ)։ Ինտերնետ–առևտրի ծավալը 2013 թվականի արդյունքներով կազմել է i537 մլրդ։ Էլեկտրոնային առևտրի ընդհանուր կառուցվածքում ինտերնետ–առևտրի բաժնեմասը հասել է 25 տոկոսի։
Ոչ ֆիզիկական ապրանքների բաժնեմասը 2013 թվականին կազմել է 5 տոկոս կամ i108,6 մլրդ։ Դրանց թվին են պատկանում օնլայն խաղերը, տոմսերը և այլն։
Էլեկտրոնային առևտրի շուկայի ամենաարագ զարգացող հատվածն ինտերնետ–առևտուրն է, որի ծավալը 2013 թվականին Ռուսաստանում աճել է մինչև i537 մլրդ։ Ռուսաստանում այդ հատվածի աճի միջին տեմպը վերջին 5 տարիներին տարեկան կազմել է 42.2 տոկոս։ -0-