USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում ինտերնետի միջին արագությունը կազմում է 4,54 Մբ/վ. փորձագետ

11.04.2012, 19:51
Հայաստանում Ինտերնետի միջին արագությունն այսօր կազմում է 4,54 Մբ/վ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Վահե Դանիելյանը:
Հայաստանում ինտերնետի միջին արագությունը կազմում է 4,54 Մբ/վ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ինտերնետի միջին արագությունն այսօր կազմում է 4,54 Մբ/վ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Վահե Դանիելյանը:

«Ներբեռնման արագությամբ Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է 70-րդ տեղը: Միաժամանակ վերբեռնման արագությամբ մեր երկիրը 40-րդ տեղում է».-չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Դանիելյանի, Ինտերնետի արագության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից և մոտենում է Վրաստանի միջին ցուցանիշին:

Նախարարի խորհրդատուն նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է այնպիսի ենթակառուցվածք ստեղծել, որը ֆիզիկական անձանց համար 100 Մբ/վ մակարդակում ինտերնետի միջին արագություն կապահովի:

Դանիելյանն ասաց նաև, որ օպտիկամանրաթելային մալուխները պետք է անցկացվեն հանրապետության բոլոր բնակելի կետերում՝ հաշվի առնելով, որ այսօր լայնաշերտ ինտերնետը հասանելի է Հայաստանի միայն 30-40 բնակելի կետերում:

2012թ.-ի սկզբին Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը շուրջ 1,8 մլն էր, ինչը կազմում է հանրապետության բնակչության 56 տոկոսը: -0-